Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Պատասխանատվություն

Պատասխանատվությունը մարդու կարևորգայուն  բնավորության գծերից մեկն է:Մարդկային արժեքներից ամենագլխավորն է,որը մարդուն անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում:Պատասխանատվությունը  այն բնավորության գծերից մեկն է,որը ձեռք է բերվում կյանքի ընթացքում ,այլ ոչ թե ծնված օրվանից:Այս կարևոր,սակայն դժվարությամբ ձեռք բերվող բնավորության գիծը ,մենք փորձում են ձեռք բերել դեռ մանկուց:Լավագույն պատասխանատվության ուսուցիչը հանդիսանում է դպրոցը,որը մանկահասակ տարիքից  մեր մեջ այն արթնացնում է:Ոչ պատսխանատու լինելով,մեզ սպառնում է դժբախտ ապագան:Այն նման է փակ շղթայի:Քանի որ հենց պատասխանատվությունն է մարդու մեջ արթնացնում պարտականությունները և եթե մենք չլինենք պատասխանատու ապա չենք կատարի մեր դպրոցական պարտականությունները,որը կվերածվի անգրագիտության,անգիրագիտութհունը անգործության,անգործությունը աղքատության ,աղքատությունը հիվանդության,իսկ հիվանդությունը վախճանման:Այսպես կարելի է կործանվել ,չունենակով ընդամենը մեկ բնավորության գիծ:Ահա թե ինչքան կարևոր մարդկային արժեք է ներկայացնում իրենից պատասխանատվությունը:
Ամեն մարդ պատասխանատու է իր սեփական կյանքի համար,որովհետև նա է տնօրինում իր կյանքը և հետևաբար նա էլ պատասխանատու է իր կողմից կատարված ամեն քայլերի համար:Այսպիսով չափահաս դառնալով մենք մեծ պատասխանատվություն ենք կրում  մեզ վրա,հենց մեր սեփական կյանքի համար:Այ թե ինչի համար է կարևր այս բնավորության գիծը մանկահասակ տարիքից ձեռք բերել:Հենց պատասխանատվությունն է աշխարահռչակ մարդկան հաջողության գաղտնիքը:

Рубрика: Без рубрики, Գրականություն

30.01.2020
Գրականություն
Դասարանում
Կարդում ենք Տերյան
Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ:
Աներևույթ-Չերևացող, աչքի տեսողությանը անմատչելի:
Առկայծել-Շողալ,փայլփլել
Կարոտագին-կարոտով լեվուն
Կարոտավառ-կարոտից վառվող

2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ:
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:
Բանաստեղծությունում հեղինակը բնության տեսարանը փորձում է համեմատել մարդկային հարաբերությունների հետ:Նա ասում է,որ մարդիկ կարող են միաժամանակ լինել իրար հետ կապված ու անբաժան և նաև օտար ու անծանոթ։

4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բարառաններում, համացանցում:
Fatum-Ճակատագիր

Рубрика: Без рубрики, Ձմեռային ճամբար

Լևոնի աստվածային գետնափոր թանգարան

Այսօր մենք այցելեցինք   Լեւոնի աստվածային գետնափոր թանգարան:
Անչափ հետաքրքիր էր: Մեզ պատմեցին թե ինչպես և ով է փորել այդ գետնափորը:Շատ հետաքրքիր և առեղծվածային պատմություն ունի այն:

images (1)imagesdownload

Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Տոսյա Ղարիբյանը ամուսնուն՝ Լևոն Առաքելյանին շատ տարիներ առաջ խնդրեց կարտոֆիլը պահելու համար հոր փորել երկհարկանի տան մառանում: 1985թ.-ին ասված այս խնդրանքը փոխեց շինարար Լևոն Առաքելյանի ողջ կյանքը: Վարպետ Լևոնը սկսեց փորել ու միայնակ փորեց 23 տարի շարունակ՝ մինչև իր կյանքի վերջ: Այժմ գրեթե չի լինում օր, որ որևէ մեկը չայցելի վարպետ Լևոնի գետնափոր քարանձավ-թանգարան:

Տոսյայի խոսքով՝ Լևոնին տեսիլք էր երևացել. նրան սպիտակ մառախուղի միջից մի ձայն ասել էր. «Լևոն, աշխարհով մեկ մի հրաշք կգործես: Կհիվանդանաս, հիվանդություններից չվախենաս: Ինչ պատկերներ գան քո աչքի առաջ, նույնությամբ կկատարես»: Հենց սրանից հետո է վարպետ Լևոնը որոշել այդքան խորը փորել կարտոֆիլի հորը:

Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է: Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ: Տոսյա Ղարիբյանի խոսքով՝ քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում. և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է:

 

Քարանձավում բազմաթիվ փորագրություններ կան, որոնք ևս վարպետ Լևոնն է արել: Նա նաև էլեկտրալարեր է անցկացրել, լամպեր տեղադրել: Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են այս քարանձավում: Տոսյա Ղարիբյանը դրական պատասխանեց «Հետքի» այն հարցին, թե քարանձավի փորվելուց հետո տունը սեյսմակայուն մնացե՞լ է: Նրա խոսքով՝ երկրաշարժերի ժամանակ տանը ցնցումներ չեն զգացվում:

Վարպետ Լևոնի սկզբունքն է եղել փորել միայն ձեռքով՝ հատիչով ու մուրճով: Նա մերժել է էլեկտրական գործիքներ, տեխնիկա տրամադրելու առաջարկները: Նրան հանդիպել են հողի տարբեր շերտեր՝ սևահող, տուֆ, բազալտ, որոնք բոլորը հաղթահարել է՝ փորելով 23 տարվա ընթացքում գրեթե ամեն օր ու թերսնվելով:

Լևոն Առաքելյանը հանկարծամահ է եղել 4 տարի առաջ 67 տարեկանում: Նա մահացած օրն էլ աշխատում էր քարանձավում: «Ինքը ինչքան կենդանի մնար, ինքը շարունակելու էր: Ասում էր՝ «Աստված ինձ թելադրել է՝ էս գործը անեմ, Աստված էլ վերջում կասի՝ սա ինչ կլինի»»,- պատմում է Տոսյա Ղարիբյանը:

Նա և ամուսինն ունեն 4 աղջիկ ու 12 թոռ, բայց Տոսյայի խոսքով՝ տեխնիկայի այս դարում ոչ ոք չի շարունակի վարպետ Լևոնի գործը և հատիչով ու մուրճով քարանձավ չի փորի:

Մանրամասն ՝ այստեղ

Рубрика: Без рубрики, Տեխնոլոգիա

Դդմի օգտակար հատկությունները

74a8926d729d99c1f42efbbfc555ae03

Դդումը համարվում է ամենաաշնանային բանջարեղեը։ Այն հազարամյակներ շարունակ օգտագործվում է որպես սննդամթերք, գրում է medikforum-ը։

Շատերը գնահատում են դդումն իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Բաղադրություն և կալորիականություն

Դդմի 100 գրամն ունի 28 կիլոկալորիա։ Այն հիանալի մթերք է ավելորդ քաշի դեմ պայքարողների համար։ Դդումը պարունակում է բազմաթիվ օգտակար հանքանյութեր և տարրեր։ Այն, մասնավորապես, պարունակում է բետա–կարոտին, В1, В2, С, Е, РР վիտամիններ։ Դդումը նաև պարունակում է կալիում, կալցիում, մագնիում, ֆտոր, ցինկ, պղինձ, մանգան, կոբալտ, երկաթ, նատրիում և ֆոսֆոր։

Դդմի օգտակար հատկությունները 

Ինչպես արդեն հասկացաք, դդմի օգտակարությունը որոշվում է նրա քիմիական բաղադրությամբ։ Այն օգտակար է սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի համար։ Այդ հարցում օգնում են կալիումն ու սննդային թելիկները։

Դդումը կատարյալ դիետիկ մթերք է։ Այն օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, օրինակ` գաստրիտի և ստամոքսի խոցի դեպքում։

Բացի այդ, դդումն օգտակար է, քանի որ այն կարողանում է դանդաղեցնել ծերացման պրոցեսը։ Չէ՞ որ այն բարենպաստ է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա։

Անչափ օգտակար են նաև դդմի կորիզները։ Դրանք կանխարգելիչ միջոց են ճիճուների դեմ։ Օգտակար հատկություններով են նաև օժտված դդմի տերևները, որոնք օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ` ազատելով կոսմետոլոգիական խնդիրներից, օգնում են վերահսկել դիաբետը, բարելավում իմունային համակարգի աշխատանքը։

Պարտադիր պետք է օգտագործել դդմի հյութ, որը ևս շատ օգտակար է։ Չէ՞ որ այն ունի արյունաստեղծ հատկություն։

Առավել օգտակար է հում դդումը։ Ջերմային մշակումից հետո դդմի օգտակար հատկություններն անհետանում են։–0-

Рубрика: Без рубрики, Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար.Օր երկրորդ

20200114_094017

Ճամբարային առօրյան ինչպես միշտ անցնում եմ հետաքրքիր և հագեցած։ Իսկ մենք շատ ենք սիրում այս առօրյան։

Օրն սկսեցինք երգ ու պարով,առավոտյան ընդհանուր պարապմունքով։

Ըն կերԷմանուելի հետ աշխարհագրական մի հրաշալի դաս ունեցանք,ինչպես նաև քննարկեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսը։

Ուրախ խոհանոցային գործունեությունն էլ մեր ամենասիրելի զբաղմուքներից է ճամբարային կյանքում։ Այսօր պատրաստեցինք պիցցաներ և հոյւրասիրեցինք մեր ուսուցիչներին ու ընկերներին։

 

Հետո դաս-քննարկում ունեցանք անգլերենից։ Քննարկեցինք մի շատ լավ տեքստ և թարգմանական աշխատանք կատարեցինք։

Կարծում եմ դեռևս ամեն ինչ առջևում է։Ուրախ ճամբարային օրեր բոլորին։

Рубрика: Без рубрики, Ձմեռային ճամբար

Ձմեռային ձամբար.Օր առաջին

img_20200113_113138

Ճամբարային մեր օրը տոն դարձավ,քանի որ այսօր շատ սպասված ձյունն իր սպիտակ սավանն էր փռել ամենուր։

Օրը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Այնուհետև կենսաբանության շատ հետաքրքիր դաս արեցինք,որտեղ քննարկեցինք ֆլեշմոբի խնդիրները։

Հետո շտապեցինք դուրս՝ ըմբոշխնելու երկար սպասված ձյունը։Սահնակով սահեցինք ,ձնագնդիկ խաղացինք,այ քեզ հրաշալի ճամբար․․․

Օրվա նախագծային փուլում կատարեցինք թարգմանական աշխատանքներ,ամփոփումներ։

Рубрика: Без рубрики

Իմ ճամբարային նախագիծը

Նախագծի անունը ՝ Թե կարող ես..
Նպատակը ՝ Գաղափար ձեռք բերել բոլոր ոլորտների վերաբերյալ:Յուրացնել նոր ինֆորմացիա :Մարզել միտքը ,արագ խոսելու և որոշումներ կայացնելու ունակությունը:Միավորվել և ստեղծել անհաղթ ջոկատներ:

Ընթացքը՝  Դասարանը բաժանվում է Ա և Բ ջոկատների :Ամեն մի ջոկատ ունենում է իր ջոկատավարին:Ա և Բ ջոկերի հրամանատարը առաջադրում է 4 թեկնածու ջոկատավարի համար և դասարանում անցկացվում է գաղտնի քվեարկություն:Առավելագույն հավաքած ձայներ թեկանծուները ստեղծում են ջոկեր:Ամեն մի ջոկատ ունի իրավունք տալ 5 առաջադրանք հակարակորդ ջոկատին:Առաջադրանքները տրվելու են 5 ոլորտներից:Դրանք են ` մշակույթ , տեխնիկա , տրամաբանություն , 20-րդ դար , 21-րդ դար:Առաջադրանքը կարող է լինել հարցի տեքով կամ հանձնարարության: Ջոկատի պատախանը գնահատվում է 0-ից մինչև 5 բալ:Գնահատումը կատարում է 2 ջոկերի հրամանատարը :Արդյուքնում հաղթում է առավել շատ բալեր հավաքած ջոկատը:Ջոկատները պատրաստում են առաջադրանքները մեկ դասաժամի ընդացքում:Մյուս դասաժամին սկվում է խաղը:Առաջադրանքը սկսում է <<Թե կարող ես>>
բառակապակցությունից:
Առաջադրանքը տալուց անմիջապե հետո ջոկատը ունի 150 վայրկյան մտածելու հարցի շուրջ և ներկայացնել 3 թեկնածու պատախանելու համար,այնուհետև տրվում է 10 վայրկյան ժամանակ բաց քվեարկության համար ,որպեզի ընտրվի առաջադրանք կատարող անձը:Պատասխանելու համար տրվում է 100վայրկյան:
Խաղի ժամանակ չի թույլատրվում արանձ հերդի խոսել,հուշել,լքել խաղը,ընդանուր հայտարարի չգալ ջոկատավարի հետ:2-րդ զգուշացումից հետո մասնակիցը լքում է խաղը:

Նախագծի համար ահրաժեշտ ժամանակը՝ երկու դասաժամ:
Մասնակցիները ՝ Ա և Բ խմբեր (8.5 դաս)
Նախագծի հեղինակ ՝ Միլենա Դանիելյան

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու, Գրականություն

Չգտնված երիցուկներ — Վերլուծական աշխատանք

img_0499
Այս վիպակը պատմում է անպատասխան սիրո համար պայքարող մի երիտասարտ տղամարդու մասին,սակայն սյուժեն այս ամենով չի սահմանափակվում:Էդգար Հորությունյանը ասել է <<Գիրքը պատմում է ամուսնալուծված կնոջը սիրահարված ամուսնալուծված տղամարդու սիրո մասին: Բայց իրականում սյուժեն այդքանով չի սահմանափակվում, գիրքը շատ ավելի խորքային մարդկային հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն,կյանքի իմաստ: Փորձել եմ այդ 2 կերպարների հարաբերությունների հիման վրա անդրադառնալ շատ ուրիշ հարցերի, որոնք դուրս են հենց բուն սիրային հարաբերություններից:>>
Գլխավոր հերոսուհին ՝Աստղիկը  ինչ- որ առիթով փնտրել էր երիցուկներ ,բայց չէի գտել, հետագայում` տարիներ շարունակ տառապել էր այն մտքից, որ չի կարողանում գտնել այդ երիցուկները,  իսկ սիրահարված տղամարդը՝Հայկը օգնում էր նրան գտնել և վերջապես քաղել այդ ծաղիկները ,բայց ցավոք սրտի Աստղիկը հրաժարվում է այդ օգնությունից:Նա այդ ծաղիկները որոնում էր հեքիաթային մի աշխարհում,մինդեռ նրանք իր ոտքերի տակ փռված էին:Հայկը փորձում էր բուժել Աստղիկի սրտի վերքերը մաքուր և անարատ սիրով,ինքը իրեն համուզելով ,որ սերը մի օր կդառնա փոխադարձ և այդ համուզմունքի պատճառով նա անընդմեջ տուժում էր կամ հիաստափվում ու կրկին սրտի մի անկյունում պահում էր այդ երկար սպասված ,բայց երբեք չիրականացող երազանքը՝ Աստղիկի սերը վայլելը:Աստղիկը ապրում էր անցյալով ու չէր նկատում հիասքանչ ներկան:
1435283880_1167755324
Սիրելի հատվածները

▼ Կիսով չափ դատարկ սրտում սիրո հասուն պտուղներ չեն առաջանում․․․

▼ Ցանկություններն իրականություն են պահանջում․ ցանկանալ, բայց չգործելը ինքնասպանության պես մի բան է։

▼ Միևնույն ժամանակ բաժանումն էլ մի արվեստ է, որին քչերն են տիրապետում․․․

▼ Մարդուն սիրում ես այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելուն չի խանգարում։ Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել։

▼  Մարդու ունակություններն անսահման են, պարզապես երբեմն դրանք կիրառելու համար խթանիչ ուժ է պետք։

▼ Գուցե երջանկությունը սահմանում չունի, բայց երբ գլուխդ խաղաղ սրտով ես բարձին դնում, ի՞նչ է դա, եթե ոչ երջանկություն․․․․․
▼  Հիշողությունն այն հիմնաքարն է, որի վրա սևի ու սպիտակի վերաբերյալ ունեցած տեսանկյուններով տարի առ տարի կառուցվում է մեր իրական վերաբերմունքն այն կարճատև ժամանակահատվածի հանդեպ, որն անվանում են կյանք։

▼ Ինչ հեշտ է մի քայլով մարդուն կործանման հասցնելն ու ինչ դժվար՝ նրան ոտքի կանգնեցնելը․․․

▼ Ամեն լավ բանի հիմքում ինչ-որ մղիչ ուժ կա, որը հաճախ սեր է կոչվում։

▼  Ասում են՝ կյանքը դպրոց է, պարզապես այդ դպրոցում ուսուցիչ չկա, որ սխալների ուղղում անի։ Սխալդ ինքդ պիտի հասկանաս։ Իսկ ցավը պետք է ժպիտով հաղթահարես ու շարունակես ժպտալ։

▼ Առհասարակ միշտ էլ կարելի է ապրել, նույնիսկ առանց ամենաթանկ մարդու, մարդն ընդունակ է ամեն տեսակի ցավի դիմանալու, Աստված մարդուն այդպիսին է ստեղծել․․․
es-ashxatum-em-2-66