Рубрика: Без рубрики, Հանրահաշիվ, Հանրահաշիվ-Երկրաչափություն, Ձմեռային ճամբար 2021, Գրականություն

Ճամբարային երորդ շաբաթվա ամփոփում

Վերջին և ամենագունեղ շաբաթն էր: Դպրոցում անցկացրած ամենահիշարժան, անմոռանալի, զվարճալի, էմոցիաներով և ծանոթություններով լի ժամանակահատվածը:
Մաթեմատիկական ջոկատում շարունակում էինք հետաքրքրաշարժ խնդիրների լուծումը, զվարճալի խաղերը և քնությունների պատրաստությունը: Ինչպես նաև մաթեմատիկական ջոկատը այս շաբաթ մեկնեց Արատես ճամփորթության, սակայն ինձ չհաջողվեց միանալ մեր խմբին, քանզի չէի կարող կիսատ թողնել << Արևելքի եդեմներից>> նախագիծը կիսատ և չմասնակցել երկար սպասված ներկայացմանը: Բայց և այնպես վստահ եմ , որ մեր ջոկատը անմոռանալի օրեր է անցկացրել և ճամբարային ամիսը ավարտել հիշարժան: Արատեսյան օրերին կարող եք ծանոթանալ մեր ջոկատավար` ընկեր Թաթուլի բլոգում:
Իսկ ես իմ հերթին անմոռանալի օրեր ունեցա բեմում և կուլիսների հետևում: Այս շաբաթ վերջապես կայացավ երկար սպասված հայ-իրանական ներկայացումը`նախագծի ավարտը, որին պատրաստվում էինք շուրջ երեք շաբաթ` ամբողջ ճամբարի ընթացքում: Այս միևնույն ժամանակ շատ կարճ և երկար ժամանակահատվածում ձեռք բերեցի նոր ընկերներ, բացահայտեցի ինձ համար նոր պարսկաստան և հայաստան: Ներկայացման փորձերը դարձել էին նախագծի ամենասիրելի փուլը: Դարձել էինք մի ընտանիք… Եվ վերջապես ճամբարային վերջին օրն կայացավ ներկայացումը: Բոլորս անհանգստաում էինք, լարված սպասում էին ներկայացման մեկնարկին և ահա չհասցրցեինք էլ թարթել, բայց արդեն վայելում էինք հանդիսատեսի ջերմ ծափափահարությունները, գրկախառնվում, չորս կողմից լսում գովեստի խոսքեր, և նորից գրկախառնվում…. Երջանիկ էինք և միարժամանակ տխուր, քանի որ նախագիծը այդքանով ավարտվեց: Անչափ շնորհակալ եմ նախագծի ղեկավարների, որ հնարավորություն ունեցա մասնակցել այս չափ հիանալի նախագծի, որտեղ մշտապես տիրում էր հրաշալի մտնոլորտ, ինչպես նաև ներկա էին բացառապես հրաշալի մարդիկ: Ֆոտոշարք ներկայացումից (լուսանկարիչ`Ջուլի Սիմոնյան):

Рубрика: Без рубрики, Հանրահաշիվ, Հանրահաշիվ-Երկրաչափություն, Ձմեռային ճամբար 2021, Գրականություն, Երկրաչափություն

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Երկրորդ շաբաթը ոչ պակաս գունեղ և հետաքրքիր անցավ: Մաթեմատիկական ջոկատում ամենօր լուծում էին հետաքրքրաշարժ խնդիրներ և գլուխկոտրուկներ, խաղում տրամաբանական խաղեր և ծանոթանում գալիք քնությունների ֆորմատին և առաջադրված խնդիրներին:

Ինչպես նաև այս շաբաթ մեր ջոկատով ճամփորթեցինք դեպի Ձմեռային այգի, որտեղ անցկացրեցինք անմոռանալի, զվարճալի, ադրենալինով լի ժամանց: Սահեցինք, ծիծաղեցինք, ընկանք, նորից բարձրացանք, սկսեցինք քիչ թե շատ տիրապետել գեղասահքին, մի փոքր շրջեցինք այգով, ձնագնդի խաղացինք…. Անմոռանալի ուրախ օր էր…

Բացի ջոկատային գործընթացից մեծ աշխատանք ենք կատարել <<Արևելքի եդեմներից…>> նախագծի համար: Ամենօր ժամեր էինք անցկացնում բեմում`փորձում, խոսքը մշակում, պլաանավորում ամեն մի շարժն ու մանրուքը: Գործունեությունը նաև շարունակվում էր տանը, վերլուծություններ, անգիրներ… Շուտով այս ամենի արդյունքը կարող եք տեսնել գալիք ներկայացմանը: Մի քանի նկար փորձերից`

Մանրամասերն կարող եք ուսումնասիրել`այստեղ:

Рубрика: Без рубрики, Հանրահաշիվ, Հանրահաշիվ-Երկրաչափություն, Ձմեռային ճամբար 2021, Գրականություն, Երկրաչափություն

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Եվս մեկ տարի հասավ իր ավարտին և մեկնարկեց նորը: Երևի թե պատահական չէ մեր կրթահամալիրում երկրորդ ուսումնական շրջանի սկիզբը անվանվում << ճամբար>> և լիովին տարբերվում բնականոն ուսումնական պրոցեսից: Չ՞է որ, նոր տարին պետք է սկսել նորով` անսովոր, հետաքրքրաշարժ,հագեցած իրադարցություններով ու բազում նոր ծանոթություննրով և նախագծերով:
Ինձ համար մեր կրթահամալիրում դա հաջողվեց իրագործել: Ուսումնական տարվա երկրորդ շրջանը սկսեց խայտաբղետ գույներով, նոր ծանութություններով և բուռն իրադարձություններով լի: Հիմա կփորձեմ կրճատ պատմել այս շաբաթվա մի քանի տպավորիչ իրադարձություն կամ նախագիծ: Գնացինք…

Ես նեռարված եմ մաթեմատիկական ջոկատում: Օրը սկսվում է մաթեմատիկական, տրամաբանական խաղերից: Խնդիրների լուծում, շախմատ, խմբակային սեղանի խաղեր, քնաչկումներ և ապագա ճամփորդությունների պլանավորում: Խնդրի օրինակ:

Իսկ հիմա կներկայացնեմ ամենատպավորիչ և մոտիվացնող նախագծրից մեկը, որը մեկնարկեց առաջին իսկ ճամբարային օրերից Ընկեր Հայարփիի և Ընկեր Լաերտի գլխավորթյամբ:
Պատմեմ նախագծի գաղափարի ծնունդը: Ուս. տարվա առաջին շրջանի վերջին մեդիաուրբաթին Ընկեր Լարերտը, Ընկեր Հայարփին և մի խումբ տղանր ներկայացրեցին անչափ ոգևորող և գեղեցիկ պար, որին ականատես եղանք ես, Այսան և Վերգինեն (ընկերուհիներս) և երբ տղաները շարունակում էին ապշեցնել մեզ իրենց պարով, մենք երեքս որոշեցինք` պարելու ենք այս պարը:
Մեդիաուրբաթի ավարտից հետո վազելով Ընկեր Հայարփիի մոտ երկար զրույց ունեցանք: Սկզբից գովեցինք պարը, արտահայտեցինք պարի ընթացում հավաքված զգացմունենքերը, այնուհետև հայտնեցինք, որ մենք էլ ենք ուզում պարել Ալաշկերտի քոչարի: Ընկեր Հարափին բացականչեց
<< Ոտքի վրա նախագիծ կազմեցինք, երեխեք>> : Որոշեցինք, որ աղջիկները տղաներից ոչնչով պակաս չեն և կարող են պարել տղաների համար նախատեսված պարը նույն եռանդով և գեղեցկությամբ: Այսպիսով մարտահրավեր նետեցինք: 3 օր անընդմեջ անցկացնում էինք կամ Մարմարյա սրահում կամ պարի դահլիճում Ալաշկերտի քոչարին սովորելու, շարքը հավասար պահելու և իրար զգալու համար: Հիշում եմ, որ առաջին շարժումները սովորելիս մտածեցի, որ չեմ կարողանա այս պարին տիրապատել, սովորել, ուր մնաց մեդիաուրբաթին ներկայացնել:Սակայն այդ իսկ պարի հանդեպ սերը, Ընկեր Հայարփիի և Ընկեր Լաերտի քաջալերությունները և խմբակային աշխատանքը չթողեց հանձվել:
Այս նախագծի արդյուքում մեդիաուրբաթին ներկայցրեցինք Ալաշկերտի քոչարին, ձեռք բերեցինք նոր ընկերներ և ստացանք անչափ մեծ բավականություն և դրական լիցքեր: Որպեսզի դուք էլ լիցքավորվեք դրական պարի հզոր էներգիայով, առաջարկում եմ դիտեք ստորև դրված տեսանյութը և ֆոտոշարքը:
Նախագիծը շարունակական է, այդպես որ սպասեք նոր անակնկալ ռազմապարերի աղջիկների կատարմամբ….


Ինչպես նաև այս շաբաթվա ընթացքում սկսել ենք Հայ -Իրականական նախագծի իրագարոգծումը Ընկեր Սոֆյաի և Ընկեր Դիանաի գլխավորությամբ, որտեղ ներկայացնելու ենք Հայ- Իրանական գրականությունը բեմականացման միջոցով: Չցանկանալով բացել չակերտները`մանրամասներ չեմ ներկայացնի, միայն կասեմ, որ իրոք հիանալի նախագիծ է և ձեզ հրաշալի բեմականացում է սպասվում:
Դե ինչ, կհանդիպենք մյուս ուրբաթ նոր շաբաթվա ամփոփումն իրականացնելու համար, որը վստահ եմ ոչ պակաս հագեցած կլինի…

Рубрика: Հանրահաշիվ, Հանրահաշիվ-Երկրաչափություն, Ձմեռային ճամբար 2021, Երկրաչափություն

Ճամբարային խաղեր մաթեմատիկական ջոկատում


Խնդիր`
Տախտակի վրա դասավորել 8 թագուհի, այնպես որ ոչ մեկը ոչ մեկի չուտի:
Ընթացք`
Վերցրեցինք 8 պայմանականորեն որոշված թագուհի և փորձեցինք լուծել գլուխ կոտրուկը:
Լուծում
Գտա խնդրի երկու լուծում: Լուծումները ստորև`