Рубрика: Без рубрики, Պատմություն

Պատմություն — Տարվա ամփոփում և ներկայցում

Տարին հասավ իր ավարտին, և այսօր մենք՝ մեր ուղեղի մեջ ունենք ՙՙֆայլերով՚՚ պահպանված տարիների տեղեկություն, որը պիտի կարողանանք պաշտպանել և ի ցույց դնել այն փաստը, որ տարիներ շարունակ կարողացել ենք սովորել, ուսումնասիրել և ընկալել հայոց պատմությունը, հայ ժողովրդի կյանքի պատմությունը, որը սերտ կապված է մեր ապագայի հետ, անհատական ես -ի կառուցման, լիարժեք ր գիտակից քաղաքացի, դառնալու, աշխարահայացքի ձևովոևման հետ: Իմ կարծիքով յուրաքանչյուր քաղաքացի պիտի իմանա իր ժողովրդի և երկրի պատմությունը, քանի որ՝ կյանք մտնող յուրաքանչյուր սերնդի պատմությունը տալիս է ոչ միայն անցյալի մասին գիտելիքներ, այլև, ինչպես և փիլիսոփայությունը, արժեքներ՝ ներկայում կողմնորոշվելու համար: Ինչպես նաև շատ հաճախ պատմությունը կրկնվում է: Վերջերս մի աշխատություն էի կարդում առարկայի կարևորության մասին, եվ ահա մի մեջբերում՝

Շատ դեպքերում «պատմություն» գիտությունը համեմատում են
մարդու ունեցած անհատական հիշողության դերի հետ: Հիշողությունը
կորցրած մարդը, նույնիսկ եթե մնացած ամեն ինչով առողջ է, կորցնում
է մարդկային հատկանիշները, քանի որ նա դադարում է իրեն անհատականություն զգալ, կորցնում է իր «ես»-ը: Պատմական հիշողության
կորուստն ինքնասպանություն է մարդու և մարդկության համար:
Մարդկային հասարակությունը կարող է ինքնագիտակցել՝ միայն ունենալով անցյալի մասին սիստեմատիկ հիշողություն: Ուսումնասիրելով անցյալը՝ մենք ճանաչում ենք ինքներս մեզ:


Ես այս կրթահամալիրում սովորում եմ 2 տարի, այդ իսկ պատճառով կնրկայացնեմ այդ ժամանակահատվածում կատարածս աշխատանքները և հաջողված նախագծերը:


8-րդ դասարան
2019-2020 թվականի Պատմություն առարկան ինձ համար եղել է ավելի շատ նախագծային: Կատարել եմ բազում թարգմանություններ, հետազոտական աշխատանքներ, գրել պատումներ: Սակայն դրա հետ մեկ տեղ, լավ յուրացրել 8- դասարանի դասագրքի Համաշխարային և Հայոց պատմությունը:
Հաջողված նախագծեր

1.«Կանայք համաշխարհային պատմության ընթացքում» — Հետազոտա-թարգմանական նախագիծ
Այս նախագծի շրջանակներում, ես ընտրեցի Հնկուհիների կյանքի հետազոտությունը, քանի որ բոլորս էլ գիտենք այդ երկրում տիրող ահռելի տարեբրության մասին տղամարդկանց և կանանց միջև: Նախագիծը օգնեց իրագործել ռուսական մի նյութ, որտեղ ռուս լրագրողները հարցազրույց էին վերցրել ազգությամբ ռուս, բայց արդեն 10 տարի այնտեղ բնակվող կնոջից, որը պատմում է կանանց կյանքի դաժանությունների, կտանքների, կին լինելու դրվածքի մասին:

3. Անապատի հազար Տարի- Տիգրան Հայրապետյան
Ստորև բերված նախագծի շրջանակներում վերլուծում եմ և իմ սեփական կարծիքն եմ արտահայտում Տիգրան Հայրապետյանի հոդվածներից մեկի մասին, որի ասելիքը ցայսօր շատ արդի է: Մեջբերում անեմ հոդվածի բովանդակությունը ըմբռնելու համար:

Հազար տարի է, ինչ անցել է մի պետության ոչնչացումից, որը արդեն վերականգնվել է, բայց ոչինչ չի փոխվել: Այն դարձյալ անապատի է նման: Պետությունը սնուցում չի ստանում և ոչնչանում է իր բուսականությունը՝ վերածվելով անապատի: 21-րդ դարում Պիղատոսի հետրևորդները շատ են: «Ձեռք լվանալ»-ը կարծես թե դարձել է մասնագիտություն ,որը այս աշխարհում ոչ մեկին անգործ չի թողնի և գրկաբաց կընդունի աշխատանքի,նունիսկ առանձ բարձրագույն կրթության:


2.Ինչպե՞ս էին ապրում երեխաները Հին Եգիպտոսում
Հաջորդ նախագիծը նույնպես թարգմանչա- հետազոտական է: Այս նյութում ուսումնասիրում և ներկայացնում եմ երեխաների և նարնց ապագա կյանքը Հին Եգիպտոսում:

9-րդ դասարան
Այս տարին ինձ համար ավելի պակաս նախագծային անցավ, քանի որ տևական ժամանակ պատրաստվում էին քննական շրջանին և դասագրքային նյութը շատ կարևոր էր լավ յուրացնել: Սակայն ունեմ մի քանի հաջողված նախագծեր՝

1.ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ- Հետազոտական աշխատանք
Այս նախագծում ուսումնասիրելով Անի Սամսոնյանի հոդվածը, փորձել եմ վերլուծել և ներկայացնել, թե ինչ էր տեղեկատվական պատերազմը և ինչպես էր ընդանում այն:

2.«Սեւ մահ» կամ ժանտախտ (Մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը
Ստորև բերված նյութը ՝ թարգմանություն է, որը կատարել եմ Թագավարաքի ակտիվության շրջանում և ուսումնասիրել եմ մարդկային պատմության մեջ այլ դաժան վիրուսների պատմությունը, սկիզբը և ելքը:

3. ՙՙՀամբարձումը Ծաղկեվանքում՚՚ սովորող- սովորեցնող
Այս նախագիծը իրականացրել էինք Համբարձման տոնին ընթառաջ և ճանաչողական, սովորող- սովորեցնող նախագծով ճամփորդության մեկնել: Մեր հետ էին կրտսեր ընկերները, ում առաջնորդում էին մենք և փորձում տոնի ու Ծաղկեվանքի մասին տեղեկություններ հաղորդել և միարժամանակ հնարավորություն ունեցանք ծանոթանալ տեղանքին և տեսնել ամեն ինչ սեփական աչքերով: Նաև վիճակ հանեցինք, պարեցին ու երգեցին:


Автор:

...

Оставьте комментарий