Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն, Պատմություն

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

Փետրվարի 22-26
Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.

  • Կրասոսի արշավանքը

    Ք.ա 54 թվականին Հռոմը Պարթևստանը գրավելու նպատակով Կրասոս զորավարին ուղարկում է արևելք: Արտաշատի պայմանագրով Հայաստանը այդ վաղտ համարվում էր Հռոմի բարեկամը և այդ իսկ պատճառով Հռոմը Մեծ Հայքից պահանջեց զորքեր, բայց քանի որ Հռոմը չբավարարեց Արտավազդի պահանջները, նա հրաժարվեց զորք տրամադրել: 53 թվականին նա սկսում է իր արշավանքը, սակայն նույն տարում նա խայտառակ պարտություն է տանում և սպանվում Խառանի ճակատամարտում:
    Իսկ մինչ այս Պարթևստանի արքա Օրոդես II -ը Կրասոսի դեմ ուղարկում է արշավանքի Սուրեն զորավարին, իսկ ինքը ուղևորվում է դեպի Հայաստան և բարեկամության դաշինք կնքում, որն էլ հաստատում է Օրոդեսի քրոջ և արքայազն Բակուրի ամուսնությունը, որի ժամանակ էլ, երբ ներկայացում էին դիտում արքաները, նետվում է Կրասոսի գլուխը ի նշան դրա, թե հաղթել են :

  • Անտոնիոսի արշավանքը /բանավոր, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.
    Ք. ա 38 թվականին բռնի ուժող Պարթևստանի գահը անցնում է Օրոդեսի որդուն`Հրահատին: Նա սպանում է հորը, եղբայրներին և նրանց որդիներին: Հայատսանի հետ խաղության դաշնը խզվում է:

    Շուտով արևելք արշավում է հռոմեացի Անտոնիոսը, որի նպատակները նույնն էին, ինչ ` Կրասոսինը` գրավել Պարթևստանը: Եվ Կրասոսի սխալներից դաս քաղելով արշավում է Հայատսանի տարածքով: Արտաշատի պայմանագրի կետերը նորից ուժի մեջ էին: Մեծ Հայքը տրամադրում է զորք և տալիս է թույլտվություն արշավել Հայաստանի տարածքով: Ք.ա 36 թվականին Անտոնիոսը սկսեց իր արշավը, և պարտություն տարավ` կորցնելով 35 հազար զինվոր: Ապա հետ քաշվեց Հայաստան, ապա մեկնեց Եգիպտոս, քանզի ամուսնական կապ էր հաստատել Կլեոպատրայի հետ:
    Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար ամբողջ մեղքը բարդում է Արտավազդ II-ի վրա: Որից հետո Ք.ա 34-թվականին Անտոնիոսի զորքերը նեխրուժում են Հայաստան: Արտավազդը փորձում է բանակցել և գնալ խաղաղ ճանապարհով, սակայն նրան խաբեությամբ ձերփակալում են և տարանում Եգիպտոս: Անտոնիոսը Եգիպտոսում պահանջում է, որպեսզի Արտավազդ II-ը և նրա ընտանիքը երկպագեն Կլեոպատրային և խոստանում է, թե փոխարենը կտա ազատություն, սակայն հայոց թագավորը և նրա ընտանիքը հպարտորեն հրաժարվում են : Կինը և արքան ենթարկում մահապատժի, իսկ որդիները մնում պատանդության մեջ:
    Հայոց բանակը արքա է հռչակում Արտավազդ II-ի որդուն, սակայն նա շուտով պարտվում է և ապաստան գտնում Պարթևստանում:
  • Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները://գրաոր/
  • Ներկայացրե՛ք Արտաազդ երկրորդին և իր գործունեությունը: Ըստ ձեզ ինպիսի դերակատարություն ունեցավ իր ժամանակներում Արտավազդի վարած քաղաքականությունը:/գրավոր/Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները://գրաոր/
    Արտավազդ II-ը այն ժամանակ է գահակալել, երբ իր երկու հարևան երկները թշնամանքի մեջ էին և Մեծ Հայքի հետ վարում էին իրենց շահերից բխող ակտիվ քաղաքականություն: Այս պարագայում ամենաճիշտ տարբերակն էր երկու կողմերի հետ լինել լավ կապերի մեջ, սակայն դա դառնում էր անհնար: Հարաբերությունները երկու տերությունների հետ հաստատական չէին, նրանք անընդմեջ փոփոխվում էին: Սակայն Արտավազդ II-ը միշտ հաշվի է առել իր շահերը և փորձել է առնվազն քիչ կորուտս տանել` ժամանակին իր զորքը հետ է քաշել, կամ էլ պայմանները չբավարարելու դեպքում ամենևին զորք չի հատկացրել:
    Իր գահակալության ընթացքում կառուցել է Արտաշատ հզոր քաղաք, որը ապագայում դարձել է մայրաքաղաք գահավայր, որը աչքի էր ընկնում իր զարգացվածությամբ` զարգացած աևտրով, մշակույթով և արվեստով:

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

ՀՀ խորհրդային սոցիալիստական հանրապետություն 1920-1922թթ

Նոյեմբեր30-դեկտեմբեր 4

ՀՀ խորհրդային սոցիալիստական հանրապետություն 1920-1922թթ

Դասագիրք՝ էջ 44-49/նաև այլ աղբյուրներ

  • Ե՞րբ սկսվեցին քաղաքացիական կռիվները Հայաստանում և որո՞նք էին դրանց պատճառները:Ի՞նչ ընթացք ունեցան և ինչով ավարտվեցին :Մեկնաբանե՛ք Թումանյանի այն միտքը, որ ներազգային պայքարը բախտախնդիրների գործն է:/գրավոր/

    Քաղաքական կռիվները սկիզբ առան, այն ժամանակ երբ Հայաստանը խորհդայնացավ և խորհդային Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը ներսից քայքայում էր ժողովրդին, նոր արգելքներով և օրենքնրով, <<Ռազմական կոմունիզմ>>-ով:
    Եվ դժգոհությունը արհայատվեց փետրվարյան ապստամբությամբ և քաղաքացիական կռիվով: Ժողովուրդը նախկին խմբապետների գլխավորությամբ փետրվարի 16–18-ը մի շարք շրջաններում իշխանությունը վերցրեց իրձեռքը և մտավ Երևան։ Դա նրանց հաջովեց, միայն այն պատճառով, որ կարմիրը բանակը Հայաստանից դուրս էր բերվել Վրաստանը խորհդայնացնելու նպատակով: Այդպիսով Երևանում ստեղծվեց <<Հայրենիքի փրկության կոմիտե>> ՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։Որոշ ժամանակով քաղացիական պատերազմը հաջողվեց և իշխանությը մասամբ անցավ Հայրենիքի փրկության կոմիտեին, Խորհրդային Հայաստանի պետական և բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինները հեռացան Երևանից։Սակայն հենց ժամանեց կարմիր բանակը, ամեն ինչ շրջվեց ի վնաս ապստամբների: Երևանի ուղղությամբ զորքերի խումբ ուղևորվեց, որը պետք է ճնշեր ապստամբությունը և գրավեր Երևանը։Բոլորը հասկանում էին, որ երկու ուժերը անհամեմատ անհավասար են և նրանց միջև պայքարը կլիներ անիմաստ և կորստաբեր: Զոհերից խուսափելու կարմիր բանակի ռազմական խորհրդի անդամ Օրջոնիկիձեն մարտի 20-ին վերջնագիր ներկայացրեց: Խորհրդային զորքերը ապրիլի 2-ին մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։ Ապստամբները հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը և խուսափելով նոր զոհերից, այլևս դիմադրություն ցույց չտվեցին և նահանջեցին Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը։

    Հովհանես Թումանյան
    Երբ Օրջոնիկիձեն մարտի 20-ին վերջնագիր է ներկայացնում Հայրենիքի փրկության կոմիտեին, նույն օրը Թիֆլիսից Երևան է ժամանում բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ով այն ժամանակների ամենաիմաստուն մտավորականներից էր, ինչպես նաև քաղաքական գործիչներից։ Ազգային մեծ գործիչը ցավ էր ապրում ժողովրդի արյունը թափելու համար, նա ցանկանում էր որպեսզի քաղաքացիական պատերազմը, ներքին պառակտումները դադարեցվեն։ Նրա համար գլխավորը համազգային շահերն էին, հաշտությունը, ուստի Կարմիր բանակին ևս կոչ էր անում դադարեցնել անիմաստ պատերազմը: Ես Հովհանես Թումանյանի հետ միանգամայն համաձայն եմ, որ ներազգային պայքարը բախտախնդիրների գործն է: Դա լիովին անիմաստ արյունահեղություն է, երկրի ներքին պառակտում և քայքայում: Կարծում եմ, որ դա ամենասարսաթելի բանն է, որ կարող է տեղի ունենալ երկրում` ներքին դժգոհություն և ապստամբություն: Պատմությունը ցույց է տվել, որ այս գործողությունները միշտ պսակվում են անհաջողությամբ, նամանավանդ ապտամբների համար: Իսկ արդյուքնում մնում են զոհեր, որի համար ոչ մեկ պատասխան չի տալիս, քայքայված հասարակություն և ճգնաժայաին իրավիճակ երկրի ներսում:
Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

ՀՀ միջազգային դրությունը և հայկական հարցը

Նոյեմբերի 9-21

Թեմա՝ ՀՀ միջազգային դրությունը և հայկական հարցը 1918-1920թթ դասագիրք էջ 25-33:/նաև այլ աղբյուրներ/

  • Հարաբերությունները հարևան պետությունների հետ:
    Առաջին համաշխարային պատերազմից հետո, երբ ամեն ինչ կարգավորվել էր, Հայաստանը փորձում էր վարել բարեկամական հարաբերություններ հարևանների հետ:
    Սակայն, Հայաստանին չի հաջողվում, քանի որ բոլոր հարևանները, բացի Պարսկաստանից, ունեին ազգային, տարածքային- սահմանային լուրջ վեճեր։

    Հայ-վրացական հարաբրություններ
    1918 թվականին Հայաստանի և Վրաստանի անկախացումից հետո, առաջացան տարածքային բաժանման խնդիրներ: Պատճառը ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր:Լոռին ու Ախալքալաքը մտել էր Թիֆլիս նահանգի մեջ: Խաղաղ ճանապարհով հարցը չհաջողվեց լուծել և նույն տարվա դեկտեմբերին սկսեց երեք շաբաթյա պատերազմը: Հայաստանը գավառները իրենց տիրապետության տակ առան: Հարցին խառնվեցին Անտանի երկրները և բարելավեցին հայվրացական հարաբերությունները, գավառները համարելով չեզոք գոտի: Իսկ 1921 թվականին որոշվեց Լոռին թողնել Հայասանիին, իսկ Ախալքալակ անցավ Վրաստանի տիրապետության տակ:

    Հայ-ադրբեջանական հարաբերութուններ
    Ադրբեջանը ցանկանում էր զավթել Հայկական տարածքների մեջ մասը: Ադրբեջանին աջակցում էին ` Անգլիան, Թուրքիան և Ռուսաստանը, քանի որ տերությունները հետաքրքրված էին Բաքվի նավթով, և իրենց սեփական շահերից ելնելով ճնշում էին Հայաստանին: 1918թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։Այնուհետև Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Տեղի ժողովուրդը չհամակերպվեց որոշումի հետ և ելավ պայքարի:
    Շուշիի հայությունը 1920թ. մարտին ենթարկվեց ջարդի,որի արդյունքում զոհվեց մոտ 8 հազար հայ: Ապրիլի 25-ին արցախահայության 9-րդ համագումարը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը ։
    Այնուհետև, մի քանի օր անց` ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակը միջամտեց և խորհրդայնացվեց Ադրբեջանը: Որից հետո էլ Ռուսաստանը պաշտպանեց Արդբեջանին և օգնեց գրավել Արցախը,Նախիջևանին‚ իսկ Սյունիքը Գ. Նժդեհի շնորհիվ մնաց անառիկ։
    1921թ. հուլիսին որոշվեց Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով բռնակցել Ադրբեջանին:
  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում:Սևրի պայմանագիրը: Ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը:/գրավոր/
    Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում
    Քառյակ միության պարտությունից հետո կոնֆերես է բացվում Ֆարիզում, որպեսզի Անտանտի երկրները հաշտությն պայմանագիր կնքեն Քառյակ միության հետ:Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար կոնֆերեսին մասնակցում են երկու պատվիրակություն: Փարիզի կոնֆերենսին մասնակցեցին հանրապետության պատվիրակությունը` Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ և արևմտահայ ազգային պատվիրակություն` եգիպտահայ Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։1919թ. փետրվարին նրանք ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, ըստ որի դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ` ծովային ելքով, ինչպես նաև լուծել մանդատի հարցը: Որի արդյունքում Փարիզի խաղաղության խորհրդաժողովը և նորաստեղծ Ազգերի լիգան որոշում են Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին և հուլիսին Հայաստանի գերագույն կոմիսար են նշանակում ամերիկացի` Ուիլյամ Հասկելին: Շուտով ԱՄՆ ի նախագան պատվիրակություն ուղարկեց Հայաստան, որպեսզի ուսումնասիրվի մանդի հարցը,սակայն ԱՄՆ-ի սենատը, նախագահի կամքին հակառակ, հրաժարվում է ընդունել Հայաստանի մանդատը։

    Սեվրի պայմանագիր
  • 1920թվականին օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքում են հաշտության պայմանագիր, որտեղ 88-93 հոդվածները վերաբերվում էին Հայաստանին, ըստ որի Թուրքիան պետք է ճանաչեր Միացյալ և անկախ Հայաստանը: Հայաստանին պետք է անցնեին 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով հողատարացքներ, որից հետո Հայաստանը կազմելու 160 հազար քառ. կմ։ Եվ բացի այդ, հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը:
    Սակայն, շուտով Հայաստանի համար չափից դուրս շահավետ պայմանագիրը խզվեց:
    Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Որից հետո այն պետությունները ովքեր ստորագրել էին Հայաստանի պայմանագիրը` Անլգիան, Իտալիան և Ֆրանսիան նույնպես մոռացության մատնեցին ստորագրված փաստաթուղտը և «լվացին ձեռքերը»: Արդյունքում Հայաստանը մնաց միայնակ և անզորհզոր պետություների դեմ: Ուժերը չէին բավարարում, դուրս գալ Քեմալականների դեմ և ազատագրել արևմտյան նահանգները:Արդյունքում Հայաստանը կրկին մնաց խափված և լքված:

  • Կիլիկիահայության աղետը: Ե՞րբ հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը: Ինչու՞ չգոյատևեց այն:/գրավոր/

    Ըստ Սեվրի պայմանագրի, Կիլիկիայի գտնվում էր Ֆրանսիա հովանավորության տակ: 1920թ. օգոստոսին հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը ազգային գործիչ Միհրան Տամատյանի գլխավորությամբ, Ֆրանսիաի հովանավորության տակ: Սակայն շուտով Ֆրանսիան հետապնդելով իր շահերը, եկավ համաձայնության թուրքերի հետ և լքեց հայերին: Սեվրի պայմագարի ստորգարումից հետո, Կլիկիայի համար շատ մեծ վտանգ էր ներկայացնում քեմալական շարժումը, քանի որ հայերը և քրիստոնյաները պառակտվում էին քեմալական զինված ուժերի կողմից` կոտորում էին, ջարդում և ոչնչացնում բոլորին: Չնայած նրան, որ Հայերի կողմից ինքնապաշտպական մարտեր էին ընթանում ` Մարաշում, Հաճընում, Այնթապում, Ուրֆայում և Կիլիկիայի շատ վայրերում, Կլիկիան հայաթափվեց, քանի որ Ֆրանսիան լքեց 150 հազար հայի և թողեց միայնակ: Մեծ քանակով հայերին կոտորեցին, իսկ մնացածը հարկադրվծ լքեց Կիլիկիան, որպեսզի փրկվեին:

  • Հերոսապատում նախագիծ: