Рубрика: Բուժօգնություն

Առողջագիտության ստուգատես Արատեսում

Արատեսում ռազմամարզական ճամբարի կարևորագույն գործունեությունններից մեկն էր առողջագիտության ստուգատեսը, որը իրականացրեցինք և տեսականորեն և գործնականորեն: Ճամբարը բաժանվեց 5 խմբերի և յուրաքանչյուր խմբի համար բեմադրվեց որևէ դեպք` մաքսիմալ նման իրականին: Խմբի մասնակիցները պետք է գրագետ և սուղ ժամանակներում գտնեինք ճիշտ լուծումներ:

Մեր խմիբի դեպքը այսպիսինն էր. բակում խաղալուց գնդակը ուժգին հարվածել էինք պատուհանին և այն ջարդվել էր մեր խաղընկերոջ վրա և այդպիսով օտար մարմին (ապակու կտոր) էր խրվել ձեռքի մեջ, և ջեռքը արունահոում էր: Մեզ տրված էր 3 րոպե հասկանալու համար, թե ինչպես կարելի է օգնել տուժածին: Մեր գործողությունները հետևյալնեին`

1. Տուժածին հենել մեջքով մի բանի վրա (պատ, աստիճան, սեփական ոտքեր), որպեսզի ուշաթափության դեպքում էլ ավելի մեծ վնասվածքներ չլինեն և օգնողին հետագա գործողությյուններ ավելի հարմար լինի կատարել:

2. Ձեռքի վերևի մասը լարանով կապել արյան շրջանառությունը դանդաղացնելու նպատակով, որը արունահոսությունը կքչացներ: Լարանի բացակայության դեպքում կարելի է օգտագործել գոտի, սրբիչ, կտոր:

3. Օտար մարմինը երկու կողմից փակել մեծ կտոր բամբակով կամ շորի կտորով, որպեսզի արունահոսությունը դանդաղի, ապա այն վիրակապել բինտով (բամբակի կամ բինտի բացակայության դեպքում կարելի է օգտագործել ձեռքի տակ ընգած ցանկացած կտոր, հագուստ, սրբիչ, ցանկալի է ոչ կեղտոտ)

Օտար մարմինը ոչ մի դեպքում չի կարելի է հանել մարմնից, քանի որ այդպիսով կարելի էլ ավելի բարդացնել տուժածի վիճակը` ավելացնել նոր վնասվածքներ, ուժեղացնել արունահոսությունը, մցնել վիրուս:

4. Անընդմեջ ստւոգել տուժածի զարկերակը, ահնրաժեշտության դեպքում տալ ջուր:

Բացի այս քննարկվել են ևս 4 դեպքեր, որոնց առաջին բուժօգնությունը անչափ կարևոր է իմանալ յուրաքանչյուրիս համար: Շատ շնորհակալ ենք ընկեր Քրիստինեին, որ կարողնում է իր խոսքը անչափ հասկանալի ասցնել մեզ, սովորեցնել կարևորգույնը և պահպանել ուրախ ու հաճելի մթնոլորտ:

Рубрика: Բուժօգնություն

Ուշագնաց տուժածին առաջին բուժօգնություն

Լուսանկարներ մեր բուժօգնության դասից, որի ընթացքում սովորեցինք ինչպես ուշագնաց տուժածին ճիշտ պարկեցնել, որպեսզի տուժածը չխետվի իր եփական թքից(քանի որ ուշագնաց վիճակում ռեֆլեկսնրը չեն գործում, հետևաբար թուքը կուլ չի գնում), կամ օրինակ օրգանզիմում հայտնված օտար մրմնից:

Рубрика: Без рубрики, Բուժօգնություն

Բուժօգնություն




Այսօր կայացավ բուժօգնության առաջին դասը, որը անչափ շատ հետաքրքիր էր և օգտակար էր ինձ համար: Դասի ընթացքում մենք բազմաթիվ նոր գիտելիքներ ստացանք, որը անկասկած են անհրաժեշտ են:


Առաջինը խոսեցիքն սխալներից:Գոյություն ունեն առաջին բուժօգնության սխալներ,որոնք մասին յուրաքանչյուրս պետք է անկասկած իմանանք: Այդ սխալը գործնականում կիրառելը կարող է ոչ միայն անօգուտ լինել, այլ նաև մահացու վտանգավոր թե՛ ձեր, թե՛ առավել ևս տուժածի համար: Դա տուժածին մոտենալն է առանց հաշվի առնելու անվտանգությունը: Այդպիսով, եթե մենք մեկ րոպե անգամ չմտածենք մեր անվտանգության մասին, կարող ենք արդյունքում ունենալ օգնություն չստացած երկու տուժած, մինչ դեռ կարող էին ավելի խելացի գտնվել և չուննալ ոչ մի տուժած, կանչելով օգնություն: Եվ այսպիսով մենք հասկացանք, որ առաջնահրթ ,երբ ցանկանում ենք որևէ օգնություն ցուցաբերել տուժածին,պետք է մի լավ ծանր ու թեթև անենք, հասկանանք արդյոք մեզ էլ վտանգ չի սպառնում, նոր ձեռնարկենք քայլեր:


Ինչպես կանչել օգնություն նշել եմ ներգևում:Այս բոլոր զանգերն էլ իրականացվում են անվճար:Իսկ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն կարլի է զանգահարել նույնիսկ եթե կապ չկա:

Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն101, 112, 911
Ոստիկանություն102
Շտապ բժշկական օգնություն103
«Երևանգազ» վթարային ծառայություն104