Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Հարցաթերթ-5 (Գրականություն)

  1. <<Արտաշես և Արտավազդ>> առասպել
    Արտավազդը` Արտաշեսի որդին էր, ով չափահաս դառնալով, դառնում է քաջ, բյաց ինքնահավան, գոռոզ և չար մարդ: Երբ հայրը մահանում է, ըստ հեթանոսական սովորությունների լիքը գանձեր ու զենքեր են դրվում գերեզման, իրմերձավորներից շատերը ինքնասպան են լնում և Արտավազդը զայրանում է, ասելով, թե դու գնացիր, ամեն ինչ հետդդ տանելով, ես հիմա ոնց իշեմ այս ավերակ և փուչ երկրում: Արտաշեսը վիրավորվում է, զայրանում ու անիծում որդուն: Եվ հոր մաից ի վեր թագավորում է որդին: Նա Այրարատի երեխաներին հալածում է, որպեսզի թագավորի կալվածքով երեխաներ չմնան: Թողում էի միայն Տիրանին, որպես իր ժառանգ, քանի որ ինքն որդի չուներ: Մի որոշ ժամանակ թգավորելուց հետո, հեծնում է ձին և դուրս գալիս Այրարատից որդ անելու` վայրի էշեր որսալու: Եվ հանկարծ ելլագառվում է, ջիու վրայից ցած ընկնում ինչ-որ անդունդի մեջ: Հոր անեցքը իրականանում է: Ըստ վիպագրի, Արտավազդը մնում է գերված քարանձավի մեջ, շղթայակապված, և որ մի ջանք նրան չի փրկում:
    Նաև ասում են, որ նրա ծնվելու պահին Աժդահակից կանայք նրան կախարդել են, և այդ իսկ պատճառով է ամնաբարեսիրտ թագավոր Արտաշեսից ծնվել հակապատկեր Արտավազդը:

  2. Միսաք Մեծարենք ստեղծագործության ընդանուր բնութագիր<< Երազ օրեր>> բանաստեղծություն
    <<Երազ օրեր>> բանաստեղծությունը պատանի մաքուր և անաղարտ սիրո խոստովանություն է: Առհասարակ Դուրյաննը և Մեծարենցը Հայ գրականության մեջ պատանի սիրո մասին և խոտովանության բանաստեղծությունների արքաներն են: Մեծարենցի սրտում երազն ու սերը անբաժան են: Սերը` երազ է, երազը` սեր: Ինչպես նաև անհասանելի երազ էր երազ-համբույրը:

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նուիրեցիր.
Ըզգացի թէ տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը յորդեցաւ
Իմ նըւաղկոտ լանջքիս տակ, ուր
Դողաց սիրոյ սարսուռն անցաւ՝
Ու թովանքը համբոյրին հուր:

Եւ ըղձակաթ իմ հէգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրն արծարծուն,
Ու մետաքսէ ուղի մը զիս
Սէր-Ծաղիկին տարաւ ածուն:

Հոն ժըպտեցաւ կեանքը ինծի,
Հըմայքներու հոյլովն անցաւ,
Եւ ուրուական մը կասկածի
Անոր մօտէն երբեք չանցաւ:

  1. Ակսել Բակունցի <<Սպիտակ Ձին>> պատմվածքի կերպարները
    << Սպիտակ ձին>> պատմվածքի գլխավոր կերպարներն են Ցոլակը, Սիմոնը, Շարմաղ Բիբին, համագյուղացիները և Կոստանդ աղան:
    Սիմոնը աղքատ, աշխատավոր, արդարության և աշխատատար աշխատանքի միջոցով օրվա հացի փող վաստակող մի գյուղացի էր: Գյուղացիները կյանքն ու կենցաղը նույն էր, ինչը Սիմոնինը: Ցոլակը, նրա արդար քրտինքով երկու տարի առաջ գնած ձին էր, որի հետ հավասար, տրտնաջան աշխատելով մի կերպ էր ծայրը-ծայրին հասցնում և իր ապրուստը ապահովում: Եվ մի օր, առաջին աշխարամարտի համար ազդրարում են ձիահավաք: Դա Սիմոնի ընտանիքի համար ծանր ողբերգություն էր, և ծայրահեղ աղքատություն: Սիմոնը այնքան էր կապվել ձիու հետ, որ այնպիսի տպավորություն էր նրա մոտ, թե եղբորն են տանում զորահավաքի, այլ ոչ թե ձիուն: Ճարահատյալ լինելով, լսում է, որ միայն կաղ ու վերքով ձիրեին չեն վերցնում: Նա մինչ ձիահավաքը, ձիու մեջքի վրա չեչաքարրով մի մեծ վերք է բացում, սակայն դա էլ չի փրկում, քանի որ ռուսների զինվորականները հասկանում են իրականությունը: Իսկ այս արարքը, ամբողջ կյանքի համար մնում է շանր բեռ և առաջացնում է մեղքի ցգացում: Նույնիսկ փակ աչքերով Սիմոնը տեսնում էր արունոտ չեչաքարը և արնահեղեղ ձիու վերքը:

    Շարմաղ Բիբին Սիմոնի մայր էր` հին, բարի, հասարակ և անարատ հոգով պառավ մի կին: Ամեն երեկո եկեղեցու ղողանջները ավետում էին նրան իր անդորի մասին: Նա չգիտեր աղոտքներ, չէր գնում եկեղեցի, ծանոթ չէր եկեղեցական ծեսերի հետ, սակայն ուներ հավատք ծնված իսկ օրվանից: Ամեն երեկո դռան շեմին նստած սպում էր զանգերին, որպեսզի հոգին հանգստանա և անդորը պահպանվի: Իսկ այդ օրը երբ երբ եկեղեցու զանգերի հետ զուգահեռ գզիրը ազդարարեց ձիահավաք, Զարմաղ Բիբին դադարեց հավատալ իր Աստծոն, եկեղեցու զանգերի բերող անդրորին: Եվ այլևս երբեք չսպասեց զանգերին:

    Կոստանդ Աղան գյուղի մեծահարուստն էր, ով նույնպես ուներ ձի, սակայն իր ձին ազնվական ցեղից, սպիտակամորթ, գեղեցկադեմ կենդանի էր: Նրա ձին, ոչ թե ապրուստը ապահովելու համար էր, այլ պարծենալու: Բայց խարդախության ճանապարհով, Կոստանդ աղան կարողանում է ազատել պատերազմի ճանկերից իր ձիուն: Եվ գյուղում շրջող միակ ձին, ամեն անգամ գյուղացիներին և Սիմոնին հիշեցնում էր արադրաության, աղքատի անկարողության մասին:
  2. Հովհաննես Շիրազի <<Թագադրում>> բանաստեղծություն

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Հարցաթերթ-3 (Գրականություն)

1.Հայկ և Բել առասպելի բովանդակությունը
<<Հայկ և Բել>> ասասպելը մեզ հասել է Մովսեցշս Խորենացու աշխատությունից: Առասպելը պատմում է հայ ժողովրդի սերման մասին: Այդ ժամանկաներում տիրում էր բռնապետ Բելի իշխանությունը` Ասորիների թագավորը: Ցանկանում է իշել ամբողջ աշխարհով մեկ` հպատակել բոլոր ժողովուրդներին ու մեծերին : Ինքն իրն համարում է Աստված և պահանջում է, որպեսի իրեն մեծարեն Աստծո պես: Սակայն Հայկը, վայելչակազմ, գանգրահեռ, ազատասեր, խիզախ, հպարտ և պատվախնդիր մի քաջ, չի ենթարկվում նրան, գնում է դեպի Արարադ երկիր, իր հարազատներով` քույրերով, եղբայրներով, որդիներով, դուստրերով, թոռներով` 300 հոքով: Այնտեղ մի դաշտավայրում շինում է տուն և տալիս ժառանգություն` Կադմոսին, Արամանյակի որդուն: Ապա ուղևորվում է դեպի բարձավանդակ Հարք: Շինում է գյուղ և կոչում իր անունով` Հայկաշեն: Բելը իր որդիներից մեին ուղարկում է Հայկի մոտ, հնազանդվելու կոչ անելու համար: Սակայն Հայկը մերժում է: Բելը մի մեծ բնակ է հավաքում և գալիս հասնում է Կադոմսի տան մոտ: Կադոմսը փախուստի է դիմում և լուր հասցնում Հայկին: Հայկը իր հերթին է հավաքում զորեղ բանակ և կոչ անում քաջաբար կռվելու: Գնում են դեպի Վանա լիճ և անտեղ էլ սկսում է թեժ պայքարը երկու քաջ զորքերի մեջ: Տիտանյան արքան զգում է Հայկի զորքի հզորությունը և հետ է քաշվում, սպասելով իր զորքին: Սակայն Հայկը դա նկատում է և թիկոնքից նետահարում է Բելին, նա շունչը փչում է: Բելի զորքը փախուստի է դիմում: Ճակատամրատի դաշտը հայկը շենացնում է և դարձնում է Հայոց Ձոր: Մեր աշխարհը Հայի անունով կոչվում է Հայք, իսկ ապագայում` Հայաստան:

2. Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ընդանուր բովանդակությունը և
<<Ռավինայում >>բանաստեղծությունը
Իսահակյանը քնարերգության վարպետ էր: Գրել է բազմաթիվ առակներ, պոեմներ, հեքիաթներ, բանաստեղծություններ, բալլադներ, պատմվածքներ, առակներ, լեգենդներ: Ստացել է ժողովրդի կողմից Վարպետ անվանումը: Ձերբակալվել է Հայ ազատագրական պայքարին մասնակցելու համար: Հայտնիություն է ձեռք բերել առաջին ժողովածուից, որը կոչվել է << Երգեր և Վերքեր>>, որը հրատարակվել է բանտից դուրս գալուց հետո:
<<Ռավեննայում>> բանաստեղծության մեջ գովաբանում է Արարատը և համեմատում հավերժության չափանիշի հետ: Անվանվել է այդպես, քանի որ գրվել է իտալիայի հենց այդ քաղաքում:

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…


3. Ակսել Բակունցի << Սպիտակ Ձին>> պատմվածքի բովանդակությունը
Ակսել Բակունի <<Սպիտակ Ձին>> ամենաստացված ստեղծագործությունն է իր կառուցվածքով, գունեղ ու հուզական խոսքով, խորը բովանդակությամբ և գաղափարով: Գլխավոր հերսը Սիմոնն է և իր ձին Ցոլակը: Մյուս հերոսներն են ընտանիքի անդամները ու համագյուղացիները` Կոստանդ աղան, Գիլանց Մուքին, Շուղունց Աքելը, Իվանը: Սիմոնը աղքատ գյուղացի է, ով ունի բազում հոքսեր և դժվարություններ, ում կյանքը ոչ մի ճոխությամբ աչքի չի ընկնում: Շարմաղ բիբին Սիմոնի մայրն էր, միամիտ ու բարի հոգով հին կին, որին իրիկնապահին եկեղեցու զանգերի խողանջը հասնգտացնում էր նրան և պահպանում իր անձնական անդորը: Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթ գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերին: Սակայն այդ զանգերը նրա մեջ հանգգստություն էին ծնում: Այդ հավատքը իր հետ էր ծնված օրվանից: Սակայն այդ հավատը փուլ է գալիս, երբ տան ապրուստը ապահովող Ցոլակ ձիուն ուղարկում են անվերադարձ պատերազմի:

Առաջին համաշխաչային պատրազմի տարիներ մեկ զորահավք և մեկլ էլ ձիահավաք էին կազմակերպում: Եվ այս անգամ եկեղեցու ղողանջի հետ, լսվեց <<ձիահավաք>> գոռացող գզիրի ձայնը: Սիմոնը քարացած մնաց քարին նստած: Նա զոռով էր ծայր ծայրին հասցնում, այն դեպքում երբ նրանք երկուսով հավասարապես աշխատում էին` Սիմոնն ու ձի Ցոլակը: Նրանից կարծես տանում էին ոչ թե ձիուն այլ հարազատ եղբորը: Ձին անզվնական ցեղից էր, ուներ երկար ալեկոծվող պոչ, որին երկու տարի առաջ գնել էր Սիմոնը: Տանից ձիուն հանելը դավաճանություն էր, սակայն այլ ճար Սիմոնը չուներ: Շարմաղ Բիբին անընդատ լալիս էր: Ամբողջ ընատնիքի համար դա դժբախտություն էր, և ծայրահեղ աղքատություն: Իմանալով, որ միայն կաղ կամ վերք ունեցող ձիերին են ազատում, Սիմոնը հուսահատությունից չեչաքարով մի մեծ վերք է բացում ձիու մեջքի վրա, և այդ իր հոգւ վրա ծանրանում է, որպես հանցանք, դավաճանություն և նա ապրում է մեղքով: Սակայն այդ քայլ էլ չի փրկում ձիուն: Ռուսական բանակի անասնաբույժը հասկանում է իրականությունը և Ցոլակը անվերադարձ ուղևորվում է դեպի պատերազմ: Սակայն մի ձի կար, որը չլքեց գյուղը: Գյուղի մեծահարուստ Կոտնադ աղայի սպիտակ ձին էր, ով փրկվեց պատերազմից խարդախության ճանապարհով: Եվ ամեն անգամ երբ գյուղացիք տեսնում էին այդ ձիուն, մեծ ցավ էին ապրում, և հասկնում էին որ աղքատը իրավահավասար չէ, և անզոր է: Այդ իսկ պատճառով պատմվածքը կողչվել է << Սպիտակ ձին>>: Սպիտակ ձին դառնում է անարդարության խորհրդանիշ:

4. Հ. Սահյանի << Անունդ Տալիս>> բանաստեղծությունը
Համո Սահյանը մեծանուն քնարերգու է և նրա ստեղծագործության հիմնական նյութը քնարականն է: Նա իր ստեղծագործությունների պես ազնիվ, բարի, ներդաշնակ, սիրալիր անձնավորություն է: Նա պաշտում է համեմատությունները, մակդիրները, փոխաբերությունները: Նա հիմնականում ներկայացնում իր ցանկալի երևույթը, ասլիքը բնության հետ համեմատություններով: Նրա հայտնի ժողավածուներից են << Սեզամ բացվիր>>, << Քարափների երգը>>, <<Իրիկնահաց>>, << Ինձ բացակա չդնեք>>: Նրա համար կարևորը բնականությունն է , իսկ գլխավոր նրշնչանքն է հայրենի բնությունը: << Անունդ տալիս>> բանաստեղծության մեջ բանսատեղծը հիշում է Հայաստանի անցածդ դառը ճանապարհ, նկարագրում Հայաստանի բնապատկերը:

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում։

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Հարցաթերթ-2 (Գրականություն)

  1. Ոսկեդարի հայ պատմիչներ
    Ոսկեդարի հայ պատմիչներն են Մովսես Խորենացին, Եղիշեն, Ագաթանգեղոսը, Ղազար Փարպեցին, Փավստոս Բուզանդը:

    Ագաթանգեղոս
    Ագաթանգեղոսը 5-րդ դարի համաշխարային ճանաչում ստացած հայ պատմիչ է: Ագաթանգեղոս նշանակում է բարի հրեշտակ կամ ավետաբեր: Նրանից է մեզ հասել << Պատմություն>> անունով գիրքը, որը կազմված է առաջաբանից և չորս գլուխներից, որոնցում հիմանակնում խոսվում է քրիստոնեության տարածման մասին: Հայ հեթանոս արքա Տրդատը բյուզանդական կայսրի դրդմամբ սպանում է Հայաստան փախած 37 քրիստոնյա կույսերի, այդ թվում իրեն մերժած գեղեկուհուն` Հռիփսիմեին: Որից հետո արքան արժանանում է Աստծո պատժին և ստանում է վայրի խոզի`վարազի կերպարանք: Գրիքոր Լուսավորչի աղոթքով արքան և մնացած դիվահարները նորից ստանում են մարդու կերպարանք, ինչից հետո նրանք հավատում են Աստծո գոյությանը և հզորությանը: Եվ 301 թվականին քրիստոնեությունը ընդունվում է, որպես պետական կրոն Տրդատի կողմից:

    Մովսես Խորենացի
    Մովսես Խորենացին 5-րդ դարի մատենագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Նրան անվանել են քերթողահայ, պատմահայր: Նրա <<Հայոց Պատմությունը>> ունի համաշխարհային գիտական արժեք: Մեր ազգի համար անգնահատելի ոսկի է Մովսես Խորենացու <<Հայոց Պատմությունը>>, որը շուրջ 6 դար ծառայել է, որպես դասագիրք: Այն կարելի է անվանել հայ ազգի ծննդյան վկայական, քանի որ իր մեջ նեռարում է ազգի ձևավորման օրերից մինչև հեղինակի ապրած օրերի հայ ազգի պատմությունը: Այն բաղկացած է երեք գրքերից`
    1.Հայոց մեծերի ծննդաբանությունը
    2.Միջին պատմություն մեր նախնիների
    3.Մեր հայրենիքի պատմության ավարտը
    Ավարտվում է հայտնի<< Ողբով>>:

    Եղիշե
    Հայտնի է <<Վարդանի և Հոյաց պատերազմի մասին>> պատմագիտական աշխատությամբ, որը նաև ունի գեղարվեստական նշանակութուն: Ներկայացնում է 440- 450 թթ.-ի հայ-պարսկական ընդհարումների պատմությանը և դրա հետ կապված իրադարձությունները: Ըստ իր խոսքերի հենց ինքը` հեղինակը մասնակցել է Ավարայրի ճակատամարտին: Հազկերտը, ով պարսկաստանի կայսրն էր, փորձում էր շարունակել Շապուհի քաղաքականությունը և պարտադրում էր հավատափոխ լինել: Եվ այսպիսով հայ ժողովուրդը ապստամբում է, և պայքարը գլխավորում է Վարդան Մամիկոնյանը, որը տեղի է ունեցել 451թ- ին: 451- թվականին մայիսի 26-ին , Տղմուտ գետի ափին տեղի է ունենում հզոր ճակատամարտի սկիզբը: Եվ հայոց զորքը եռակի անգամ իրեն անցնող բանակի հետ է արդար պայքար տանում: Արդյունքում հայկական կողմի զոհերի թիվը կազմեցին` 1036զինով, իսկ պարկաստանի կողմը` 3544 զոհ: Մահանում է նաև Վարդանը իր նիզակիցների հետ միասին: Ըստ Եղիշեի` հաղթանակած կողմ չեղավ, քանի որ քաջերը ելել էին մյուս քաջերի դեմ:

2. Հովհանսս Թումանյանի << Փարվանա>> բալադը. արտասանել վերջնաբանը

3. Գրիքոր Զոհրապի <<Այրին>> նովելի կերպարները :

<< Այրին>> նովելի հեղինակը Գրիքոր Զոհրապն է, համարվում է Հայ գրականաության մեջ ամենահզոր նեվալագիրը, ով ունի անթիվ անհամար նովելներ: Նովելը նման է պատմվածքի` ունի սկզբնաբան, ընթացք և վերջնաբան, փոքր ծավալով արձակ ստեղծագործություն է և ունի քիչ քանակությամբ հերոսներ, սակայն նորավեպեպի գործողությունները ընթնաում են արագ և վերջնաբանը գալիս է միանգամից` անսպասելի և կտրուկ:

Գլխավոր հերոսներն են` Մարտիրոսը և Զարդարը: Նորապսակ զույգ, ովքեր ինչ երկու ամիս էին ամուսանցել, սակայն ամուսինը պետք էր մեկներ Պոլս, հորեղբորը փոխարինելու, որպես խանութպան: Նրա 19-տարեկանը նոր էր լրացլ, ամաչկոտ էր, գյուղից մի տղա, ում Պոլսը զարմացնում էր բոլոր առումներով` կանանցով ու նրանց հագուպակով, անցուդարձով, շենք-շինությամբ: Մարտիրոսը քաղաքում աչքի է ընկնում, որպես հմայիչ տղամարդ և մեծ ճանաչում է ձեռք բերում կանանց շրջանում, մոռնաում կնոջն ու ընտանիքը և դավաճանում: Իսկ Զարդարը մնում է հավատարիմ նրամ, սակայն ավելի շատ պատկանում է իր ընտանիքին, այ ոչ թե ամուսնուն: Ամեն տեսակի գործ է անում, որպեսզի ամուսնու ընտանիքին գոհացնի և նրան դուրս չանեն: Շուտով Մարտիրոսը այլևս փող չի ուղարկում ընտանիքին, և դրանում մեղադրում են կնոջը, սպառնում, որ դուրս կհանեն և աշխատացնում նրան: Բոլորը գնացածները վերադառնում են, իսկ Մարտիրոը` ոչ: Հարևանի ամուսինն` Խչոն, գումար է հավաքում և վերադառնում ընտանիք կով ու անասուն պահելու համար և նրանց օջախում նորից երջանկություն է տիրում: Իսկ Զարդարը ամենօր աղոթում է, Աստծուն խնդորւմ, որպեսի ամուսինն վերդառանա և գնում դաշտի եզրին կանգնում և երկար նայում արահետին, որտեղ վերջին անգամ տեսել էր ամուսնուն: Նա գիտեր, որ ամուսինն չի վերադառնա, սակայն միշտ սպասում էր նրան:
Իսկ Մարտիրոսը, երբ ծերանում է,կորցնում է իր համբավը կանանց շրջապատում, կարողությունն ու գամրը և ստիպված է լինում ամուսնանալ մի Պոլսից մի կնոջ հետ:
Եվ այսպիսով Զոհրապը ցույց է տալիս պանդխտության գնացած ամուսնու ընտանիքի վիշտը, մասնատված ընտանիքի դարդն ու ցավը: Այս թեման մինչ օրս հայտնի է, քանի որ ապրուստ որոնելու նպատակով բազում տղամարդիկ մեկնում են և այլևս չեն վերադառնում, կամ էլ վերադառնում են, երբ պիտանի չեն լինում:

4. Համո Սահյանի ստեղծագործությունը, <<Ուր որ նայում եմ>> բանաստեղծությունը
Համո Սահյանի գունեղ բնապատկերները շատ հաճախ համեմատում են Մարտիրոս Սարյանի Հայաստան պատերող գունանկարներին: Սահյանի <<Ուր որ նայում եմ>> բանաստեղծությունըամբողջովին ներկայացնում է Հայաստանի լեռնաշխարհի տիպիկ բնութագիրը: Նրա համար քարերը կենդանի են, շարժուն-խոսուն:Այս բանաստեղծությունը Հայաստան աշխարհի բնապատկերն է։ Քարերի երկիր է Հայաստանը, և քարի պես ամուր ու պինդ է այդ երկրի ժողովուրդը։ Քարը Սահյանի գրչի տակ ձևափոխվում է, շունչ ու ոգի առնում։ Ամենուր քար է, քարե բարձունք է, քարե արցունք է, քարե ժպիտ է, քարե բերդ է, քարե շեփոր է, քարե ընդվզում ու տանջանք է։ Անգամ Աստծո սիրտն է քար, որ մեզ միայն քարերն է բաժին հանել։ Սակայն գրողը վստահ է, որ մեր կյանքն էլ պիտի երկարի քարերն ի վեր։

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Հարցաթերթե-1 (Գրականություն)

1.Մեսրոպ Մաշտոցը և Հայ գրերի գյուտը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ստացել է փայլուն կրթություն, տիրապետել է մի քանի լեզվի` հունարեն, ասորերեն, պարսկերեն: Գալով Վաղարշապատ անցնում է զինվորական ծառայության, ապա աշխատում դպրատանը: Ապա ձեռնադրվում է հգևորական և մեկնում Հայաստանի նահագներ քրիստոնեություն քարոզելու: Գողթան գավառում քրիստոնեություն քարոզելով, հասկանում է, որ ժողովրդին դժվար է ընկալել Աստվածաշունը, քանզի այն գրված չէ սեփական լեզվով: Նա կրկին վերադառնում է Վաղարշապատ և դիմում Հայոց կաթողիկոս` Սահակ Պարթևին և Հայոց թագավոր` Վռամշապուհին: Կաթողիկոսի կողմից ժողով է գումարվում և որոշում կայացվում ստեղծել Հայոց գրերը: Ժողովին պարզ է դառնում, որ ասորի եպիսկոպոս Դանիելի մոտ պահպանված են հայոց նշանագրեր: Վռմշապուհը հրամայում է բերել նշանագրերը, սակայն արդյունքում այդ նշանագրերը չեն համապատասխանում հայերենի հնչունական համակարգին: Ապա թագավորը և կաթողիկոսը, որոշում են կայացնում Մեսրոպ Մաշտոցին իր աշակերտների հետ ուղարկել մի քանի քաղաքներ, ուսումնասիրելու տարբեր օտար լեզուներ: Մեսրոպ Մաշտոցը ուղևորվում է դեպի ` Ամիդ, Եդեսիա և Սամոսատ, ուսումնասիրելով այնտեղի մատենագրերը, խորհդակցելով այտեղի ասորի և հույն մեծամեծների հետ 405 թվականին Եդեսիայում ստեղծում է Հայոց գրերը: Եվ դեռ Վաղարշապատ չհասաց, Մեսրոպ Մաշտոցին ցնծությամբ դիմավորում են հայոց թագավորը, կաթողիկոսը, մեծամեծները և ժողովորդը: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց 36 տառ, որոնք լիովին համապատասխանու էին հայերենի հնչունական համակարգին: Գրերի գյուտից հետո առաջին թարգմանված գիրք` Աստվածաշունչն էր, իսկ առաջին տողը ` << Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>:

Հայ գրերի ստեղծումը ունեցել է երկու նախադրյալ:

Քրիստոնեության տարածումը
Ինչպես գիտենք, Հայաստանում 301 թվակնանին Քրիստոնեությունը ընդունվել էր որպեսզ պետական կրոն, սակայն Աստվածաշունը ընթերցվում էր ասորերեն և հունարեն, այդ իսկ պատճառով նոր հավատքը ժողովրդի մեջ չէր ամրապնդվում: Անհրաժեշտություն առաջացավ Աստվածաշունչը թարգմանել ժողովրդին հասանելի լեզվով և տարածել այն գրերի միջոցով:

2. Եղիշե Չարենց <<Տաղ Անձնական>> բանաստեղծություն:

<<Տաղ Անձնական>> բանաստեղծության հեղինակն է Եղիշե Չարենցը: Այս ստեղծագործության մեջ հեղինակը արտահայտում է իր անսահման կարոտն ու վիշտը հայրենիքի և սիրելի աղջկա հանդեպ` Կարինե Քոթանճյանի: Կոչվել է <<Տաղ անձնական>>, քանի որ գրված է աշուղական ձևով`մուխամմազով, որը իրենից ներկայացնում է տողերի յուրահատուկ հանգավորում, իսկ անձանական, քանզի խոսում է իր ապրումների մասին, փորձում է գտնել ինքն իրեն օտար ու մոլորված երկրում: Կարինե Քոթանճյանը իր առաջին սերն է, որին նվիրել է <<Ծիածան>> ժողովածուն:


Թողած Կարսում, գետի ափին, տուն` շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով —
Ա՛նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում. շուրջս — մարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. —
Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

3.Գրիքոր Զոհրապ <<Այրին>> նովելը, նովելի գաղափարը:

<< Այրին>> նովելի հեղինակը Գրիքոր Զոհրապն է, համարվում է Հայ գրականաության մեջ ամենահզոր նեվալագիրը, ով ունի անթիվ անհամար նովելներ: Նովելը նման է պատմվածքի` ունի սկզբնաբան, ընթացք և վերջնաբան, փոքր ծավալով արձակ ստեղծագործություն է և ունի քիչ քանակությամբ հերոսներ, սակայն նորավեպեպի գործողությունները ընթնաում են արագ և վերջնաբանը գալիս է միանգամից` անսպասելի և կտրուկ:

Գլխավոր հերոսներն են` Մարտիրոսը և Զարդարը: Նորապսակ զույգ, ովքեր ինչ երկու ամիս էին ամուսանցել, սակայն ամուսինը պետք էր մեկներ Պոլս, հորեղբորը փոխարինելու, որպես խանութպան: Նրա 19-տարեկանը նոր էր լրացլ, ամաչկոտ էր, գյուղից մի տղա, ում Պոլսը զարմացնում էր բոլոր առումներով` կանանցով ու նրանց հագուպակով, անցուդարձով, շենք-շինությամբ: Մարտիրոսը քաղաքում աչքի է ընկնում, որպես հմայիչ տղամարդ և մեծ ճանաչում է ձեռք բերում կանանց շրջանում, մոռնաում կնոջն ու ընտանիքը և դավաճանում: Իսկ Զարդարը մնում է հավատարիմ նրամ, սակայն ավելի շատ պատկանում է իր ընտանիքին, այ ոչ թե ամուսնուն: Ամեն տեսակի գործ է անում, որպեսզի ամուսնու ընտանիքին գոհացնի և նրան դուրս չանեն: Շուտով Մարտիրոսը այլևս փող չի ուղարկում ընտանիքին, և դրանում մեղադրում են կնոջը, սպառնում, որ դուրս կհանեն և աշխատացնում նրան: Բոլորը գնացածները վերադառնում են, իսկ Մարտիրոը` ոչ: Հարևանի ամուսինն` Խչոն, գումար է հավաքում և վերադառնում ընտանիք կով ու անասուն պահելու համար և նրանց օջախում նորից երջանկություն է տիրում: Իսկ Զարդարը ամենօր աղոթում է, Աստծուն խնդորւմ, որպեսի ամուսինն վերդառանա և գնում դաշտի եզրին կանգնում և երկար նայում արահետին, որտեղ վերջին անգամ տեսել էր ամուսնուն: Նա գիտեր, որ ամուսինն չի վերադառնա, սակայն միշտ սպասում էր նրան:
Իսկ Մարտիրոսը, երբ ծերանում է,կորցնում է իր համբավը կանանց շրջապատում, կարողությունն ու գամրը և ստիպված է լինում ամուսնանալ մի Պոլսից մի կնոջ հետ:
Եվ այսպիսով Զոհրապը ցույց է տալիս պանդխտության գնացած ամուսնու ընտանիքի վիշտը, մասնատված ընտանիքի դարդն ու ցավը: Այս թեման մինչ օրս հայտնի է, քանի որ ապրուստ որոնելու նպատակով բազում տղամարդիկ մեկնում են և այլևս չեն վերադառնում, կամ էլ վերադառնում են, երբ պիտանի չեն լինում:

4. Հրանտ Մաթևոսյանի <<Կանաչ Դաշտը>> պատմվածքի բովանդակություն

<<Կանաչ դաշտը>> հայ մեծանուն Հրանտ Մաթևոսյանի պատմվածքներից է, որը 1976 թվականին հրապարակվել է «Մեր վազքը» ժողովածուում։ Գործողությունները տեղի են ունում դաշտում, որտեղ կապված է լինում մայր ձին, իսկ քուռակը ազատ արածում է` թրչկոտում է մի թփից մյուսը, ցանկանում է մեկիկ-մեկիկ ճանաչել ամեն խոտն ու ծաղիկը: Քուռակը կարծես աստղազարդ լիներ` պատած էր պուտիկներով, իսկ աջ ոտքի սրունքը սպիտակ էր` կարծես ձունոտված լիներ, վիզն ու ոտքերը բարակ էին ու երկար: Նա մի ամսեկան էր, եվ հեղինակի խոսքերով հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Ժայռերին ճայթքում է կայծակը: Դա քուռակի առաջին կայծակներ: Մայրը մեղմ խրխինջով կանչում էր քուռակին իր մոտ, քանիզի գիտեր, որ կայծակը արդեն մոտ է և շուտով ժայթքլու է, բայց քուռակը կարծում էր, որը մայրը կանչում է կաթ խմելու համար, իսկ նա սոված չէր և դեռ ուզում էր խաղալ խոտերի մեջ: Շուտով կայծակը ժայթքեց և քուռակը սարսափի մեջ վազեց դեպի մյարը ու պատսպարվեց մոր լանջի տակ: Ապա երբ անձրև և կայծակը վերջացել էին, անձրևի մի կաթիլ մտավ քուռակի ոտքերի արանքը, որից նա շատ վախեցավ` խրտնեց և վազեց դեպի դաշտը: Սկսեց շողալ արևը, կողքի սարերում արածում էի գառները, քանի որ անձրևից հետո խոտը անչափ համեղ էր: Քուռակը իր հերդին էր արածում, վազ տալիս կանաչ դաշտում, ուսումնասիրում այն: Մայր ձին էլ պետք է արածեր, սակայն մի բան այն չէր, նա չէր կարողանում արածել: Ոչ մի ձայն չէր լսվում, ամեն ինչ հանդարտ էր և բնականոն, սակայն նա վտանգ էր զգում` վտանգի հոտը: Ականջները սրած, փորձում էր գտնել այդ վտանգը և շուտով հայտնվեց գայլը ու հարձակվեց քուռակի վրա: Մայրը ամբողջ ուժով փորձում էր ազատվել կապերից և փրկության հասնել քուռակին, իսկ քուռակը սարսաթի մեջ փորձում էր վազել դեպի մայրը, սակայն չէր հաջովում, քանի որ գայը լավ գիտեր իր գործը: Եվ երբ գայլը քուռակի ցատկելու ժամանակ կծեց ոտքը, մայրը ծառս եղավ և վերջապես պոկվեսց կապանքներից: Եվ ահա սկսեց վտանգավոր և լարված պայքարը մինչև երեկո, երբ օգնության հասան շները: Շների ձայնից գայլը հասկացավ, որ գալիս է ձիուն օգնության, սակայն չէր ցանկանում հավատալ դրան, քանի որ կորցրել էր մի ամբողջ օր և չէր ուզում իր երեք քաղցած ձագերի մոտ վերադառնար դատարկ և քաղցած: Շները ընկան գայլի հետևից, սակայն բռնել չհաջողվեց: Իսկ ձին վերջին անգամ կաթ տվեց քուռակին և տապալվեց գետնին… Պատմվածքը շատ հուզիչ էր և երկմտելու տեղիք էր տալիս: Գայլը պայքարում էր իր ձագուկների կյանքի համար, իսկ ձին իր քուռակի: Մայրական բնազդն ու սերը այնքան հզոր են, որ երկուսն էլ իրենց կայանքի գնով էին փորձում ապրեցնել իրենց ձագերին: Այսպիսով սա Հրանտ Մաթևոսյանի բնության զավակի ինքնազոհաբերման յուահատուկ գովքն է:

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Գիրքն էր, գրադարանն էր, մենք էինք ու Սահյանը…

Սահյանի բանաստեղծությունները ընթերցելիս մեծ ցանկություն է առաջանում էլ ավելի լավ ճանաչել Սահյան մարդուն և նրա գրական գաղափարները…
Համացանցը միօրինակ բաներ էր պատմում, մեզ այլ աղբյուր էր պետք: Իսկ ինչ պակաս վատ աղբյուր կարող է հանդիսանալ գրադարանն ու գիրքը, որի տեղեկությունները չես գտնի համացանցում: Գիրքն էր, գրադարանն էր, մենք էինք ու Սահյանը…

Գրադարանավարուհուն խնդրեցինք մեզ տալ Սահյանի հետ կապված բոլոր գրքերը` ժողովածուները, հուշագրութուններ, մենագրություններ… Սեղանին դրվեցին հաստափոր գրքեր, և կազմերի ոսկեգիր  «Համո Սահյանը» մեզ ժպտաց: Ամեն մեկս վերցրեց մեկական գիրք և սկսեցինք պրպտել…
Ահա թե ինչ տեղեկություններ գտանք նրա մասին և ինչ հետևություններ արցեինք:

Համո Սահյանը մեծանուն քնարերգու է և նրա ստեղծագործության հիմնական նյութը քնարականն է: Սահյանն ասել է `  « Պոեզիան իմ ամբողջ կյանքն է: Ես բանաստեղծություններ գրում եմ ոչ թե նրա համար, որ մյուսներից լավ գիտեմ, թե ինչ է պոեզիան: Բանաստեղծություններ գրում ես, որովհետև չես կարող չգրել: Բանաստեղծությունը սովորոաբր հայտնվում է հանկարծակի: Մի տող գալիս է ինքն իրեն որպես աստվածային պարջև: Մնացածը գրում ես ինքդ: »

Համո Սահյանի ստեղծագործությունների բաղադրչիների մեծ մասը` նրա բառապաշարը բնության երևույթների անվանումներն են: Նա իր հույզերը և ասելիքը փոխանցում է` լուսաբացի, մայրամուտի, սարի, լեռան, քարափի, ջրվեժի, ամպրոպի, անձրևի, բարդու, թփի միջոցով: Նրա գրեթե բոլոր բանաստղծության կառուցման հիմքում այս բառերն են կամ դրանց հոմանիշները ու հականիշները: Ուղիղ իմաստով արտահայտված տողիերի շատ հազվադեպ կհանդիպես Սահյանի ստեղծագործություններում: Նա պաշտում է փախաբերություններ, համեմատություններ և մակդրներ:


Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:


Նրա ստեղծագործությունները ընթերցողին գերում են նրանով, որ բանաստեղծը պարզով արտահայտում է բարդը: Նա մարդկային այնպիսի հատկանիշնր է վերգրում բնության անշունչ առարկաների և երևույթների, որ կարդալով ապշում ես և ստանում ես գերագույն հաճույք: Սահյանը անձավորում է բնությունը, որովհետև այն բանաստեղծի համար հարազատ և կենդանի էություն է:

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ճակատից քարե քրտիք է ծորում,
Ուսից կախվում են մամուռ ու մորի։
Նստել է ձորում՝ երկինքը դեմքին,
Ծանր նստել է և ամեն մեկին
Իրեն արժանի պատիվն է տալիս.
Վայրի աղավնուն՝ հաճարը վայրի,
Մոլորված ամպին իր քիվն է տալիս,
Խրտնած քարայծին՝ մութն իր քարայրի։


Նրա բանաստեղծությունները ողողված են բնության շնչով: «Հողի, քարի, ծառի, ասել է թե՝ տիեզերքի ոգին պիտի ուղեկցի քեզ, որպեսզի հայրենիք ունենաս։ Միայն սպառողը գող է, իսկ գողը հայրենիք չունի»։


Համո Սահյանի ձեռագիրը


Տողը, Բառը, Տառը

Բանաստեղծը շատ բծախնդիր է եղել իր ստեղծագործությունների հանդեպ: Նոր ժողովածու տպագրելիս առաջ, վերանայում էր հատ առ հատ բանաստեղծության ամեն մի տառը, շատ հաճախ փոխում էր դրանք և նոր շունչ տալիս ստեղծագործությանը:

« «Քարափների երգը » — ից հետո գրել եմ այնքան բանաստեղծություններ, որ կարող եմ կազմել մի նոր գիրք: Բայց այդ գիրքը հրատարակելու մասին տակավին վաղ է մտածել, որովհետև նախ` ինձ թվում է, թե կարգին չեմ ձերբազատվել «Քարափների » ձգոքղական ուժից և երկրորդ ` պատահում է, որ ամիսներ հետո կարդում ես ձեռագրերդ և ինքդ քեզնից ամաչում »


Սահյանը մի հետաքրքիր դեպքի մասին է պատմել իր << Տողը, բառը, տառը>> հոդվածում, խոսելով մի տողի, բառի ու տառի ուժի մասին և պատմել իր բանաստեղծությունների վերջնական տեսք ստանալու մաին: Ասել է` Պատահում է, փոխում ես մի տող` բառ, մի տառ , և հիմնովին փոխվում է բանաստեղծության շենքն ու շնորհքը, հաճախ նաև` ամբողջ բովանդակությունը:

Մի անգամ երբ Սահյանը գիրք էր կազմում, ընթերցում է տարիներ առաջ գրված մի բանաստեղծություն, որը հնչում է այսպես`
Դու ինձ ներել չես կարող
մեղքերիս համար:


Համարում է այս ամենը տափակություն և պարզունակություն: Նրա խոսքերով, արձանագրություն էր սովորական մի փաստի, որի համար ոչ միայն բողոքելու հիմք չկար, այլև հիշատակելն անգամ ավելնորդ էր, ինչպես նաև բողոք ներկայացնողը այստեղ ներկայանում է բավականին թույլ ու միամիտ բնավորությամբ: Վերցնում է գրիչը և ոչ ավել ոչ պակաս թոխում է ընդամենը մեկ տառ` ս-ն դ-ով:

Դու ինձ ներել չես կարող
մեղքերիդ համար:


«Բոլորովին փոխվեց ամբողջ բանաստեղծության բովանդակությունը, փոխվեցին բնավորությունները: Մեղադրվածը թոփեց իր չգրված մեղքերը և միանգամայն արդարացի կերպով մեղադրեց դիմացինն կրկնակի հանցանքի մեջ: Այսպիսով, մի տառը լուսավորեց, սրեց, խորացրեց, տպավորիչ դարձրեց ամբողջ բանաստեղծության գաղափարը:»

Իսկ գիտեք թե ինչպիսի հնչողություն է ունեցել բոլորից հայտնի «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու» բանստեղծությունը ի սկզբանե:

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու
Եվ չորս բոլորը լռություն էր քար…

«Մարմնովս սարսուռ է անցնում: Երևի հենց այդպիսի սարսուռ է զգում ձին, երբ նրա կաշվին նստում է աներես ճանճը: Առաջին տողում արդեն ամեն ինչ ասված է: Երկրորդ տողը կամ պիտի չլինի, կամ ավելիի կոնկրետացնի տվյալ պահի զգացումը: Ինչ գործ ունի այստեղ քար լռությունը, մանավանդ քար մակդիրը, որը իրեն ավականին մաշել է լռության հարևանությամբ: Եվ կարող է արդյոք « չորս բոլորը » ուենանալ անսահման գիշեր, որը մեռ քառյակի երկրորդ անձն է… Եվ հանկար իրեն-իրեն գալիս է այս տողը`

Չորս հոգով էին, էլ ոչ ոք չկար

Քար լռությունը չքացավ: Ծովն ու գիշերը դարձան հոգիներ, այսինքն` լռիվ մարդկայնացան: Զգացմունքը դարձավ կերպար, կերպարների միասնություն, համատարած մտերմություն…. »
«Երկերի ժողովածու» -ի չորորդ հատորից

Նա ևս մի քանի օրինակ էր բերել իր բանաստեղծությունների վերափոխման մասին, սակայն այս երկուն էլ բավարար է հետևություն անելու համար, թե ինչպիսի խնամքով, բծախնդրությամբ և մեծ հոգատարությամբ էր վերբերվում Սահյանը իր աշխատանքին:



Այժմ կարող եք լսել Համո Սահյանի մի քանի բանաստեղծություն իմ և դասընկերուհուս` Վերգինե Խաչատրյանի ընթերցանությամբ, որոնք մեզ ամենաշատն են դուր եկել:

Աղբյուրներ` «Երկերի ժողովածու » չորս հատորներ և համացանց
Նախագծին մասնակցեցին` Վերգինե Խաչատրյանը և Միլենա Դանիելյանը

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Կանաչ դաշտը- Հրանտ Մաթևոսյան

<<Կանաչ դաշտը>> հայ մեծանուն Հրանտ Մաթևոսյանի պատմվածքներից է, որը 1976 թվականին հրապարակվել է «Մեր վազքը» ժողովածուում։ Գործողությունները տեղի են ունում դաշտում, որտեղ կապված է լինում մայր ձին, իսկ քուռակը ազատ արածում է` թրչկոտում է մի թփից մյուսը, ցանկանում է մեկիկ-մեկիկ ճանաչել ամեն խոտն ու ծաղիկը: Քուռակը կարծես աստղազարդ լիներ` պատած էր պուտիկներով, իսկ աջ ոտքի սրունքը սպիտակ էր` կարծես ձունոտված լիներ, վիզն ու ոտքերը բարակ էին ու երկար: Նա մի ամսեկան էր, եվ հեղինակի խոսքերով հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Ժայռերին ճայթքում է կայծակը: Դա քուռակի առաջին կայծակներ: Մայրը մեղմ խրխինջով կանչում էր քուռակին իր մոտ, քանիզի գիտեր, որ կայծակը արդեն մոտ է և շուտով ժայթքլու է, բայց քուռակը կարծում էր, որը մայրը կանչում է կաթ խմելու համար, իսկ նա սոված չէր և դեռ ուզում էր խաղալ խոտերի մեջ: Շուտով կայծակը ժայթքեց և քուռակը սարսափի մեջ վազեց դեպի մյարը ու պատսպարվեց մոր լանջի տակ: Ապա երբ անձրև և կայծակը վերջացել էին, անձրևի մի կաթիլ մտավ քուռակի ոտքերի արանքը, որից նա շատ վախեցավ` խրտնեց և վազեց դեպի դաշտը: Սկսեց շողալ արևը, կողքի սարերում արածում էի գառները, քանի որ անձրևից հետո խոտը անչափ համեղ էր: Քուռակը իր հերդին էր արածում, վազ տալիս կանաչ դաշտում, ուսումնասիրում այն: Մայր ձին էլ պետք է արածեր, սակայն մի բան այն չէր, նա չէր կարողանում արածել: Ոչ մի ձայն չէր լսվում, աեն ինչ հանդարտ էր և բնականոն, սակայն նա վտանգ էր զգում` վտանգի հոտը: Ականջները սրած, փորձում էր գտնել այդ վտանգը և շուտով հայտնվեց գայլը ու հարձակվեց քուռակի վրա: Մայրը ամբողջ ուժով փորձում էր ազատվել կապերից և փրկության հասնել քուռակին, իսկ քուռակը սարսաթի մեջ փորձում էր վազել դեպի մայրը, սակայն չէր հաջովում, քանի որ գայը լավ գիտեր իր գործը: Եվ երբ գայլը քուռակի ցատկելու ժամանակ կծեց ոտքը, մայրը ծառս եղավ և վերջապես պոկվեսց կապանքներից: Եվ ահա սկսեց վտանգավոր և լարված պայքարը մինչև երեկո, երբ օգնության հասան շները: Շների ձայնից գայլը հասկացավ, որ գալիս է ձիուն օգնության, սակայն չէր ցանկանում հավատալ դրան, քանի որ կորցրել էր մի ամբողջ օր և չէր ուզում իր երեք քաղցած ձագերի մոտ վերադառնար դատարկ և քաղցած: Շները ընկան գայլի հետևից, սակայն բռնել չհաջողվեց: Իսկ ձին վերջին անգամ կաթ տվեց քուռակին և տապալվեց գետնին…

«Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ: Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով
»:

Պատմվածքը շատ հուզիչ էր և երկմտելու տեղիք էր տալիս: Գայլը պայքարում էր իր ձագուկների կյանքի համար, իսկ ձին իր քուռակի: Մայրական բնազդն ու սերը այնքան հզոր են, որ երկուսն էլ իրենց կայանքի գնով էին փորձում ապրեցնել իրենց ձագերին:

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Անդաստան — Դանիել Վարուժան

« Անդաստան » բանաստեղծությունը գրել է Դանիել Վարուժանը` արևմտահայ բանաստեղծ: Անդաստան նշանակում է` հանդ, դաշտ, արտեր, գործածվել է վերնագրի մեջ աշխարհի չոր ծագերը նշելով: Նաև ցանկանում եմ նշել, որ «Անդաստանը» հանդիսանում է Մխիթար Սեբաստացի կրթահամարիլի օրներգը:


Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Այս տանը հեղինակը անրադառնում է աշխարհի Արևելյան կողմին, մաղթելով խաղաղություն: Ցանկանում է, որպեսզի մահեր չլինեն և դրա փոխարեն ակոսների միջով հոսի աշատանքի քրտինքը: Եվ գյուղի կոչնակն էլ զնգա միայն ու միայն օրներգության համար:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:


Աշխարհի արևմտյան կողմին Դանիել Վարուժանը ցանկանում է բերիություն, առատություն: Պարզ և աստղալի երկինք, որպեսզի ամեն աստղ պսպղա երկրակամարում, ցոլա: Արտերը առատ լինեն ցորենով` ձուլեն ոսկի: Հանդերը պատված լինեն ծիլ ու ծաղիկով, բերեն իրենք հետ գեղեցկություն, հանգստություն և անուշ բույր:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:


Հյուսիսային կողմին հեղինակը մաղթում է առատություն, բերկրություն: Ցանկանում է ցորենի այնպիսի առատություն, որ գերանդին անվերջ լողա արտի մեջ: Մեծ պաշարներ է ցանկանում ամբարներում, որը բերկրություն կբերի:


Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։


Իսկ աշխարհի Հարավային կողմին ցանկանում է պղաբերում, նորանոր ընտանիքների ստեղծում, սերունդների ստեղծում, հարսանիքներ և խնջույքներ:


Բառարան
ակոս- Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ
կայլակ- փոքրիկ կաթիլ, շիթ
հասկ- ծաղկաբույլ
գերանդի — Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:
ամբար- Մեծ պահարան՝ ցորեն, ալյուր և այլն պահելու համար:
աղուն- Աղալու համար պատրաստված հացահատիկ:

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Արտաշես և Սաթենիկ- Ավանդազրույց

«Արտաշես և Սաթենիկը» Մովսես Խորենցու կողմից գրի առած ավանդազրույց է, որը զետեղված է «Վիպասանք» վեպում: Այն պատմում է հայերի և ալանների միջև մարտի մասին: Այն ժամանակ երկու ազգերն էլ համարվել են հզոր և անպարտ ազգեր: Ալանները ներխուժելով Արտաշեսի երկիր, փորձում են այն գրավել, սակայն ձախողվում են` հետ են քաշվում Կուր գետի հյուսիսային ափ և գետի ափին բանակ դնում, իսկ Արտաշեսը բանակում է գետի հարևային ափը: Ապա հայոց զորքը գերության է վերցնում ալլաների արքայի որդուն: Ալանների թագավորը խնդրում է որդուն վերադարձնել և հաշտություն կնքել, խոստանալով նրան տալ այ ամենը, ինչ կցանկանա: Սակայն Արտաշեսը հրաժարվում է բաց թողել որդուն: Արտաշեսի դրժումից հետո ալանաց չքնաղ գեղեցկուհին՝ Սաթենիկ արքայադուստրը, կանգնելով հայոց բանակի դեմ դիմաց` Կուր հակադարձ ափին, կանչով դիմում է Արտաշես արքային.

Քե՜զ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը`

Տուր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով` ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև հաստատեն:



Արտաշեսը սիրահարվում է արքայադստերը և ալանների թագավորից խնդրում է աղջկա ձեռքը, խոստանալով որ որդուն ազատ կարձակի: Սակայն արքան հրաժարվում է: Այդ ժամանակ Արտաշեսը առևանգում է աղջկան և բերում է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվում են և դաշինք կնքում: Նրանց հարսանիքի ժամանակ անձրևի տեսքով տեղում է ոսկի և մարգարիտ: Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպել

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպել է, որը ձևավորվել է 2-րդ դարում և փախանցվել սերնդից սերունդ, մինչ Մոսվես Խորենացու գրի առնելը:
Հայոց աշխարհը թագավորում էր Արա Գեղեցիկը, ով ուներ սիրլի կին` Նուրադը և մանկահասակ որդի: Նա անսահման գեղեցիկ էր, փառահեղ,հայրենասեր և նվիրական իր տանը:
Ասորեստանի թագուհին էր Շամիրամը, ով գահին էր անցել իր ամուսնուն` թագավոր Նինոսին գլխատելով: Նա տենչում էր ամենաինչի լավն ու փառահեղը ունենալուն, կուրանալով մարդկային պարզ արժեքներին: Եվ լսելով Արայի գեղեցկության մասին, նա տենչում է, որպեսզի Արան դառնա իր ամուսինը և Ասորոստանի թագավորը: Ուղարկում է իր սիրեցյալի մոտ պատգամավորների, նվերնով հանդերձ և խնդրում փոխանցել իր խոսքերը: Երբ պատգամավորները ներս են մտնում ,գահին բազմել էր Արան, կողքին կինը և որդին, պատգամավորներից մեկը ձեռքը պարզելով ողջունում է թագավորին, որը անչափ զայրացնում է Արային և նա ստիպում է ծնկի գալ իր առջև: Ապա պատգավորը փաանցում է այս խոսքերը`

Ո՜վ Արա Գեղեցիկ, գեղեցկագույնդ տղամարդկանց մեջ, իմաստունդ իմաստունների և վեհագույնդ թագավորների, ընդունիր նվերները այս, որպես սիրո առհավատչյա, և Նինվե ե՛կ, արի՛ Նինվե, կին առ ինձ, Ասորեստանի հզոր թագուհուս, և տեր դարձիր այն ամենին, ինչին տիրում էր ապաբախտ Նինոսը։ Եվ դու կդառնաս Ասորաց երկրի, Կորդովաց աշխարհի, Մարաստանի ու Հայաստանի, ամբողջ երկրի և տիեզերքի տերը… Ե՛կ, սփոփիր իմ սիրտը, որ թափուր է Նինոսի մահվանից հետո, ե՛կ տիրացիր անտեր երկրին և… ինձ։

Կինը չի դիմանում և որդուն գիրկն առած դուրս է թռչում: Արան հասկանում է, որ գայթակղվել էր Շամիրամի խոսքերից, դուրս է գալիս շփոթմունքից և ասում, որ չի ընդունում թագուհու ոչ մի առաջարկ և, որ կյանքում չի համաձայնվի դավաճանել իր հայենինքն ու տունը: Պատգամավորները հասնցում են Արայի խոսքերը թագուհուն,սակայն Շամիրամը չի հանձնվում: Այս անգամ ավելի ճոխ նվեներով է ուղարկում մարդկանց: Սակայ Արան կրկին հրաժարվում է ընդունել և` նվերները, և` առաջարկը: Եվ Շամիրամը որոշում է թագավորին հասնել զենքի ուժով: Հավաքում է մի զորեղ զորք և հրամայում Արային ողջ հասցնել իր պալատ: Արնակորուստ կռիվ է տեղի ունենում, Արայի զորքը մոտ էր հաղթանակին, երբ նետը խոցում է սիրտը և նա վար է ընկնում ձիուց: Եվ երեկոյան, երբ կռվի դաշտը պատված էր արնոտ դիակներով և մահվան հառաչաքներով, Շամիրամը ողբը կապած, փորձում է գտնել Արային: Գտնում է, սակայն մեռած: Ողբում է, աղաչում է Արային արթնանալ, ասում որ թույլ չի տա, որպեսզի նա մեռնի, որ նա միայն իրենն է լինելու: Արան շուրթերը հանկարծակի շարժում է և ասում` մնաս բարյա՜վ, Հայոց աշխարհ իմ, մնաս բարյա՜վ, Նուարդ…

Շամիրամը հրամայում է, որ Արայի դին տանեն իր պալատ, որպեսզի արալեզները լիզեն և վերակենդանացնեն իրեն: Ամբողջ գիշեր անքուն նստում է Արայի կողքին և սպասում նրա վերակեննդանանալու: Երբ առավոտ էր, անսպասելի ներխուժում են հայոց զորքերը` թագավրի համար վրեժխնդիր լինելու նպատակով: Ասորոստանի զորքը հանկարծակի է գալիս և թողնում է պալատում իրենց թագուհուն ու փախչում: Թագավորի տանում են Մասիսի դեմ-դիմաց գտնվող լեռ, որտեղ էլ որ եղել է մեծ կռիվը և հողարկավորում, որից հետո այդ լեռը կոչվում է` Արայի լեռ:

Рубрика: Без рубрики, Քննական նախապատրաստություն- Գրականություն, Գրականություն

Փավստոս Բուզանդ. «Արշակ և Շապուհ»

Փավստոս Բուզանդ. «Արշակ և Շապուհ»

Փավստոս Բուզանդի <<Հայոց պատմություն>> աշխատություն ունի և գեղարվեստական և պատմական նշանակություն, այն կազմված է պատմական զրույցներից: Դրանցից մեկն է <<Արշակ և Շապուհ>> — ը, որը հիմնված է իրական դեպքերի վրա:


Ըստ ավանդազրույցի, Պարսից Շահը Արշակ թագավորին իր մոտ է հրավիրում հաշտվելու, իբր իրար մեջ սեր և բարեկամություն հաստատելու նպատակով: Արշակը չէր ցանկանում գնալ զիճման և հանդիպել Շապուհի հետ, սակայն առընչվում է նախարարների և զորքի դժգոհության հետ, և ապա որոշում, որ կգնա այդ քայլին միայն նրանից հետո, երբ Շապուհը երդում կտա, որ իր նպատակը միայն հաշտություն է և ոչ մի խաբեություն չի լինելու: Շապուհը երդվում է և ասում, որ չներկայանալու դեպքում կսկսի պատրազմ: Արշակը վերցնում է իր հետ հայոց սպարապետ Վասակին՝ իր դայակին և ճանապարհ ընկնում:
Շապուհը խորըդակցում է իմաստունների և վհուկների հետ,ապա իրենց խորհդով հրամայում Հայաստանից հող բերել և իր խորանի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը: Ըստ իմաստունների, երբ Արշակը կանգնի հայոց հողի վրա, նա նույն լեզուն կբանացնի, երբ վերդառանա հետ հայրենիք:
Շապուհը հրամայում է Արշակին ներս բերել խորան և ազատել սենյակը, որից հտո ձեռք ուսին դրած, ճեմելով շրջում է խորանով մեկ: Բերում է հայկական հող շաղ տված հատակի վրա, որտեղ Արշակը սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով լեզուն փոխում է, սկսում է ըմբոստ խոսել: Շապուհը դարձյալ նրա ձեռքից բռնած տանում է պարսկական հողի վրա, և Արշակը զղջում է ասածների համար, խոնարհվում է, նրա ոտքերն է ընկնում սաստիկ ափսոսում, զղջում է ասածների համար։ Մի քանի անգամ սենյակի մի ծայրից մյուս ծարն են գնում, Արշակը դարձյալ հայոց հողի վրա առյուծ է դառնում, իսկ օտար հողի վրա խեղճանում:
Եվ երեկոյան ճաշկերույթի ժամանակ, Արշակին տեղ են պատրաստում ամենաներքևում, որտեղ որ հայկական հողն էր շաղ թված: Նա ոտքի է կանգնում և ասում <<Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես։ Վեր կաց այդ տեղից, որ ես բազմեմ, որովհետև մեր ազգի տեղն է եղել այդ, իսկ եթե ես իմ աշխարհը, դառնամ՝ քեզանից վրեժխնդիր կլինեմ>> : Շապուհը հրամայում է շղթայել նրան և նետել անհուշ բերդը:

Շահը հաջորդ օրը իր մոտ բերել է տալիս Վասակ սպարապետին և սկսում ծաղրել նրա փոքրամարմին լինելը, ասելով որ նա աղվեսի է նման և աղվեսի նման էլ կսպանի նրան:

— Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ՝ իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա։Բայց երբ ես դեռ Վասակ էի, ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը՝ մյուս լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում՝ ձախ կողմի լեռն էի գետին կոխում։

Շահը հարցնում է, թե ինչեր էին այդ լեռները և պատասխան ստանում, որ մի լեռը` պարցիս թագավորն էր, մյուս լեռը ` հունաց թագավորը: Որից հետո Շապուհը հրամայում է հայոց Վասակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անհուշ բերդը, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։