Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու-Առաջադրանքներ

Առաջադրանք 1․

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
  4. Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
  5. Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
  6. Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
  7. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
  8. Տեքստից գտիր կապերը։
  9. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
  10. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։

Տեքստ

1.2
Երեք հարյուր հիսունվեց թվականին` գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում` հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ.

— Օգնեցե~ք, ժողովո’ւրդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները, մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ` Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած` անգործությունից `հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ: <<Բնությունն ինձ չի շնորհել ո’չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո’չ բանաստեղծական քանքար, ո’չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին>> — խորհում էր այդ սինլքորը։

 
3.
բարձրաքանդակ- բար- ձրա-քան-դակ- 3փակ, 1բաց
բանաստեղծական— բա-նա-ստեղ-ծա-կան- 3բաց, 2փակ
մտնեի -մըտ-նե-ի- 2 փակ, 1 բաց

4.

երեք- 4տառ, 5 հնչյուն

արևոտ-5 տառ, 6 հնչյուն

ողորմելի- 8 տառ,  9 հնչյուն

նստած- 5 տատ, 6 հնչյուն

5. ժանյակ- ժանեկ-յա

Գարուն- գարնանային- ու

Սրտապատառ- սիրտ- ի

Հայր-հորից-ա

6.
անհարթ- խորդուբորդ
մտածել- խորհել
խժռել-լափել

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Գրաբար

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց — կանչեց

զորդիսն — որդիներին

որդեակք — որդյակներ

պահեալ — պահված

ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին — այգում

զտեղին — տեղը

ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս

որ — ով, ով որ

խորագոյն — ավելի խոր

փորէ — այստեղ` փորի

գտանէ — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին — վարում էին

իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի — որ, որպեսզի

գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ — տվեց

ելից — լցրեց

զնոսա — նրանց

գանձիւ — գանձով

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:

Որդիները, սկսեցին, այգին մեր, գանձն, սկսեց, առատ բերք, տվեց առատ բերք

Աշխարահաբար դարձրու առակը:

Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ տղաներ և մահվան ժամին ՝ կանչում է տղաներին և ասում․

Ով որդիներ, շատ գանձեր կան մեր այգում  պահված, ես չեմ ասի ձեզ նրա տեղը, ով աշխատի և ավելի խորը փորի ՝ նա էլ կգտնի գանձը։

Հոր մահից հետո, սկսեցին որդիները մեծ ջանասիրությամբ աշխատել և փորել։ Եվ ամեն մեկն փորձում ավելի փորել քան մյուսը։

Եվ սկսեց այգին լավ աճել, առատ բերք տալ և շնորհիվ դրա, որդիները հարստացան։

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Ինքնաստուգում- 20.04

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։



Դուրս գրված բառեր- հայերեն, ձյուներդ, լույս, ճյուղից, Հայաստան, այտերս, այրվում են, այդպես, հյուրընկալ, մանկության, քարայծի, բարությունը, համբերությունն, նայի, աղբյուր, հարստություն, յոթ, այս

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,համբյուր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, Հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելիերկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,յուրային։

Դուրս գրված բառեր` պայթյուն, հայություն, մայրություն, այժմյա, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային:

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորներիու բաղաձայնների քանակը։
Ակունք- 2 ձայնավոր, 3 բաղաձայն
բարձունք- 2 ձայնավոր, 5 բաղաձայն
խճանկար- 4 ձայնավոր, 5 բաղաձայն
անդունդ- 2 ձայնավոր, 4 բաղաձայն
հրաժեշտ- 2 ձայնավոր, 6 բաղաձայն
պայթյուն- 2 ձայնավոր, 5 բաղաձայն
դաստիարակ- 4 ձայնավոր, 5 բաղաձայն
մանրէ- 2 ձայնավոր, 3 բաղաձայն
սրբատաշ- 3 ձայնավոր, 6 բաղաձայն
հյուլե- 1 ձայնավոր, 4 բաղաձայն
անընդհատ- 3 ձայնավոր, 5 բաղաձայն
սրընթաց- 3 ձայնավոր, 5 բաղաձայն
մերթընդմերթ- 1 ձայնավոր, 10 բաղաձայն
մտավոր- 2 ձայնավոր, 5 բաղաձայն
դազգահ- 2 ձայնավոր, 4 բաղաձայն

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,մումիա, Սիսիան, փասիան, միմիանց, Արաքսիա, դաստիարակ, լյարդ, քիմիա,օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիստն, արդյոք, մարմարիոն,թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքաել, զրոյական, է.ություն, նայել, վայելել, գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆաել, միայն, պոեմ, պոետ,միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու- Առաջադրանքներ

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիճ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։
Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշ-նը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։ 

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։
ջղագրգիռ- ջղեր գրգռող, նյարդայնացնող
ակնակապիճ- ակնաբուն, ակնախոռոչ
ոճրագործ- հանցագործ, ոճիր կատարող մարդ

 3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական  բառերը։
հան-դի-սա-կան ( 2 փակ, 2 բաց վանկ)
հայ- տա- րար-վեց (3 փակ, 1 բաց վանկ)
մե-նա-խո-սու-թյուն (2 բաց, 3 փակ վանկ)
ե-րե-վա -կա-յա-կան (3 բաց, 3 փակ վանկ)

4. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։
ավարտ – վախճան
բառ – խոսք
թուշ – այտ
շեղվել – ծռվել
հանցագործ – ոճրագործ

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Կետադրություն- Դաս. աշխատանք

1.Աշակերտը հետ քաշվեց, որ ուսուցիչն անցնի:
2.Երկնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս:
3. Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ:
4. Հե՛յ, ո՞վ կուզի թել ու ասեղ:
5. Գրությունը, գրված լինելով անընթեռնելի ձեռագրով, անհասկանալի էր:
6. Կա՛մ հեռացիր, կա՛մ մնա:
7. Իշանուհու կողքին էր միայն նրա հավատարիմ աղախինը` Սարգիսը:


Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Հայոց լեզու- Առաջադրանքներ հարցարանից

1-Վարժ
Պատմողական- 4
Հարցական-5
Հրամայական- 3
Բացականչական- 1

Վարժ -2
Կախման կետերը դրվում են այն դեպքում , երբ խոսողը լրիվ չի ավարտում իր ասելիքը, և դրանով նշում է իր չգրված հույզը և զգացմունքը:

Վարժ-3
Հայաստանի բնությունը շատ բազմազան է և առատ: Սակայն դրա հետ մեկ տեղ Հայատանի բնությունը բարելավման մեծ պահանջարկ ունի: Փողոցով քայլելիս, ամեն մի քայլափոխին կարելի է նկատել` նետված հազարավոր թափոններ, աղբի կույտեր, լցված աղբամաններ, կամ էլ ընդարապես աղբամաններ չտեսնել :Չեմ կարծում, որ մենք կարող ենք լուծել աղբամանների և այլ ավելի բարձրաստիճան մարդկանց կողմից լուծվող հարցերը, սակայն ամենաքիչ , որ կարող ենք անել, նույնիսկ դա չենք փորձում վերձնել մեր ձեռքերի մեջ: Ամեն մարդ պետք է սկսի իրենից: Եթե մեր կողմից ամեն մի թափոն նետվեր իր ճիշտ տեղը, կարծում եմ մենք ավելի մաքուր օդ կշնչեինք և ավելի առողջ կլինին: Թե մեր մեծերը,թե մենք և թե ապագա սերունդը` մեր երեխաները: Ինչու ախտոտել այն տարածաշրջանը, որտեղ ապրում ես, և ամեն օր օգտագործում ես այդ օդը: Իսկ մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա, ապա պետք է խնայել ամեն մի հողակտորը, անկախ նրանից, թե դա քո տան մոտակայքն , թե քո տանից հազարավոր մղոններ հեռու:

Վարժ-4
Ուղղահայաց, գործուղում, ուղարկել, ուղղակի, ուղեբեռ, ուղեվճար, ուղագրություն

Վարժ- 5
Պատկառել

Վարժ- 6
ա. Եղևնին ասես ժպտում էր իր կանաչ հանդերձներով:
ա տարբերակում բառը գործածվել է որպես ` հանդերձ, հանդերձանք, հագուստ իմաստով:
բ. Ընտանյոք հանդերձ հրավիրվել ենք հարսանիքի:
Իսկ բ տարբերակում այն գործածվլ է որպես կապ` հետը, միասին իմաստներով:

Վարժ- 7
Եղևնի- եղևնու
Առավոտ- առավոտի
Լուսամուտ- լուսամուտի
ցուրտ- ցրտի

Վարժ-8
Մի — ժխտական

Վարժ-9
Ինձ- անձնական դերանուն, առաջին դեմք
իր- անցնական դերանուն, երկրորդ դեմք