Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Մարտի 2-6. առցանց աշխատանք

  • Իշխանությունը կարող է հիմնված լինել տարբեր մեթոդների վրա՝ ժողովրդավարականա, ազնիվ և  անազնիվ, բռնության և վրեժի, խաբեության, սադրանքների, դրամաշորթության,խոստումների և այլն:Համարվում է, որ իշխանությունը ծնվել  է մարդկային հասարակության առաջացմամբ և այս կամ այն ձևով միշտ ուղեկցելու է դրա զարգացմանը։ Իշխանության ամենապարզ աղբյուրը բիրտ ուժի, բռնության կիրառումն է կամ սպառնալիքը:Բռնության մեթոդներին հաճախ դիմում է նաև պետությունը։ Սակայն պետության իշխանությունը շատ ավելի հաճախ հիմնված է իրավաբանական իրավունքի վրա:

    Իշխանության համար պայքարի օրինակ դիցաբանությունից:
    Հին հունական դիցաբանության մեջ ուրանի առաջին Աստվածը, վախենալով սպնավել իր երեխաների   ձեռքով ,կրկին վերադարձնում էր նրանց երկրի խորքերը, սակայն մոր դրդմամբ ծնված վերջին որդին կրտում է հորը և թագադվում նրա փոխարեն ՝ դառնալով գերագույն աստված ։ Ինքը ՝ Քրոնոսը, հասկանալով, որ իրեն իշխանությունից կզրկի իր երեխաներից որևէ մեկը, կուլ էր տալիս նրանց, երբ նրանք ծնվում էին ։ Բայց մի անգամ նրա կինը ՝ Ռայան, հերթական նորածին երեխայի փոխարեն նրան տվեց բարուրի մեջ փաթաթված քար: Այդպես Զևսի Աստվածը ողջ մնաց , տապալեց Կրոնոսին և զբաղեցրեց իր տեղը ։ Իր հերթին Զևսը, իմանալով որ իր առաջին կինը ՝ Մետիդան, որդի կծնի նրան, որը կզբաղեցնի նրա տեղը ՝ Դրանից խուսափելու համար, կուլ է տվել հղիացած կնոջը ։

    Կարելի է առանձնացնել ժամանակակից աշխարհում ժողովրդավարական ռեժիմի բնորոշ հատկանիշները՝

    • իշխանության պետական մարմինների, պաշտոնատար անձանց ընտրողականությունը
    • ընտրված պաշտոնյաների պատասխանատվությունը ընտրողների առջև
    • թափանցիկությունը իշխանական կառույցների աշխատանքում
    • քաղաքացիների իրավահավասարությունը
    • քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը օրենքի գերակայությունը և բոլորի հավասարությունը նրա առջևԺողովրդավարությունը բաժանվում է ՝ անմիջական ժողովրդաիշխանության և ներկայացուցչական ժողովրդաիշխանության միջև:
Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

»Чудо»- «Հրաշք» ֆիլմի վերլուծություն

18624717-1000096
«Հրաշք» — սա մի ընտանիքի պատմություն է, որը անցնում է մի շարք հուզիչ իրադարձություններ: Ընտանիքի կրտսեր որդին վերջապես գնում է դպրոց: Սակայն կտրտես որդին այնուամնայնիվ հասարակ տղա չէր: Նա ուներ հազվագյուտ հիվանդություն, որի պատճառով նրա դեմքը այլանդակվել էր։ Մինչև հինգերորդ դասարան նրա ուսուցիչը  մայրն էր , բայց այժմ տղան պետք է քայլ կատարեր դեպի հասարակություն, և հաղթահարեր իր բոլոր կոմպլեքսները, ինչը շատ բարդություններ առաջացրեց ընտանիքի կյանքում: Երեխաները դպրոցում տարբեր են, բայց բացարձակ բոլորի մոտ առաջին հանդիպման ժամանակ, յուրաքանչյուր ոք ընկնում էր շոկի մեջ և հառած հայացքով նայում էին Օգիի վրա: Հենց այդ պատճառով էլ նոր մարդկանց հետ հանդիպման ժամանակ Օգգին  նախընտրում է դիտարկել զրուցակցի կոշիկները ։
orig
Մարդու արտաքինը ոչ մի նշանակություն չունի, և այն ոչ մեկ ի զորու չէ վերաափոխել, սակայն կարելի է վերափողել արատքինի հանդեպ ունեցած վերաբերմունքը:
Ֆիլմը պատմում է իրական մարդկային արժեքների, շրջապատի հանդեպ ունեցած սիրո մասին:
Նկարագրվում են բազմաթիվ  խնդիրներ, որոնք շատ հաճախ հանդիպում են մեր  իրականության մեջ և որոնք հնարավոր է լուծել միայն անկեղծ սիրո միջոցով:

Ֆիլմը հեշտ է դիտվում , բայց պարունակում է խորը իմաստ: Դիտելով ֆիլմը հասկանում ես, որ այս աշխարհում ինչ — որ բան հազարավոր անգամներ կարող է ավելի  տգեղ է դիտվել, քան տգեղ դեմքը, օրինակ ՝ կեղծավոր հոգին։


Ֆիլմը կարող եք դիտել սեղմելով այստեղ ՝ »Чудо»- «Հրաշք»  

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Աշոտ Տիգրանյանի առակների վերլուծություն

27c46fa45661cfb205f640f088e4806d_w870_h390
Առնետավազք

Նկուղում առնետավազք էր: Լուրեր էին տարածվել, որ գետի ջրերը բարձրանում են: Այդ լուրերին չհավատացողներ կային, որոնք սակայն պնդում էին, որ վտանգը առնետակեր գազանի հայտնվելն է: Երրորդները խուճապի էին մատնվել, որովհետև հավատացել էին Մեծ Առնետի մահամերձ վիճակի մասին լուրերին:

Իրականում ոչ մի նոր բան տեղի չէր ունենում: Պարզապես առնետները չեն կարող ապրել առանց առնետավազքի:


Այս առակը շատ դիպուկ նկարագրում է այսօրվա իրավիճակը : Բոլորը խուճապի մեջ են , մեկը համուզում է , որ  համաճարակը աշխարհի վերջն է  , մյուսը վստահ է որ շուտով ամբողջ սնունդը կսպառվի և սովամահ կլնեն մարդիկ և այդես շարունակ : Մարդկանց համար այս ամենը , կարծես թե դարձել է ապրելակերպ : Մադն անպայման որևէ միջոց կգտնի անհանգստանալու  և խուճապի մատնվելու համար : Նունիսկ այն ժամանակ ,երբ դրա կարիքը չկա:

 


Պետք չէ նկատել Արևը

Ասֆալտը կատաղությունից տաքացել էր և ծավալվել: Նա պարտվել էր Արևին: Ռևանշի համար դաշնակիցներին էին պետք: Ասֆալտը երկար որոնեց: Մարդն անզոր էր: Բույսերին տանել չէր կարողանում: Կենդանիներ համարյա չէր ճանաչում: Ամպերը քաղաքավարի մերժեցին: Քամին երկիմաստ սուլեց: Լուսինը ծիծաղից կլորացավ:

Եվ որոշեց ասֆալտը, որ լավագույն ռևանշը Արևին չնկատելն է: Միևնույն է՝ պարտված ասֆալտը չի դադարում ասֆալտ լինելուց:


Կարծում եմ Աշոտ Տիգրանյանը այս առակով , փորձում է ասել , եթե մենք կյանքում հանդիպում են ինչ որ  խանգառող հանգամանքի կամ էլ մեզ հետ մի որևէ վատ բան է տեղի ունենում , որի դեմ անզոր են բոլորը , ապա մեզ մնում է միայն մեկ տարբերակ ՝ հաշտվել այդ հանգամանի հետ և շարժվել առաջ , քանզի այդ ամենի հետ հաշտվելով միևնույնն է  , դու չես դաթարում լինել այն անձը , որը որ կաս :Երբեմն պետք է պարտվել , որպեսզի ապագահում հաղթանակ տանել :

Մոռացված խաղալիքի մոռացված դասը

Երեխայի համար նոր խաղալիք գնեցին: Շատ ուրախացավ: Ամբողջ օրն այդ խաղալիքով խաղաց: Երբ երեխան գնաց քնելու, նոր խաղալիքին մի կերպ տեղավորեցին խաղալիքների պահարանում: Նոր խաղալիքը նույնիսկ նեղացավ այդպիսի վերաբերմունքից:

Հաջորդ օրը երեխան նոր խաղալիքով խաղաց օրվա մի մասը: Երրորդ օրը նոր խաղալիքը նրան շատ քիչ հետաքրքրեց: Չորրորդ օրվանից խաղալիքը մնաց պահարանում:

Մեր  Մոլորակը բաղկացած է պահարաններից և լեռներից:


Այս առակը ընթերցելով , հասկանում ես , որ մարդիկ ունեն մի շատ վատ բանվորության գիծ :Մարդը շատ շուտ է հոգնում յուրաքանչյուր բանից : Կլինի դա խաղալիք , ուտեստ , աշխատանք , ընկերություն  և թե՝ նպատակ : Մենք սովոր ենք օգտվել ինչ որ բանից , երբ այն նոր է կամ լավը : Մենք այն օգտագործում են որոշ ժամանակ , իսկ այնուհետև նետում դեն և ամբողջ կյանքով մեկ մոռանում ենք դրա գոյության մասին : Նաև այս առակը վկայում է նրա մասին ,որ երբ մարդը ունի այն ամնեը ինչի մասին երազում է և ցանկանում  , շուտով նրա համար ամեն ինչ արժեքազրկվում է : Նա չի գնահատում այն ինչ ունի :


Ագռավն ու աղբարկղերը

Արդեն չօգտագործվող, լիքը և դատարկ աղբարկղերը վիճեցին, թե ինչ է ավելի կարևոր՝ անցյա՞լը, ներկա՞ն, թե՞ ապագան: Եվ ագռավը, որին ոմանք համարում էին իմաստուն, ստիպված կռռաց. «Կարևորը բովանդակությունն է»:


Իմ կարծիքով , կարևորը յուրաքանչյուր օրվա բովանդակությունն է : Պետք չէ ապրել անցյլաով  կամ ապագայով : Կարևոր է վայլել այսօրվա օրը : Երջանիկ լինել հիմա և ասյտեղ : Ապրել այօրվա օրով , որպեսզի կյանքդ բովանդակություն ձեռք բերի :

Ծերունին և գարեջրասերը

Բակերից մեկի նստարանին երկխոսում էին ծերունին ու գարեջրասերը: Առաջինը վայելում էր անցյալը, իսկ երկրորդը՝ գարեջուրը: Երբ նրանք բաժանվեցին ծերունուն մնաց անցյալը, իսկ գարեջրասերին՝ որոշակի ուղղությամբ ճանապարհ:


Կարծում եմ առակը վկայում է նրա մասին , որ այն մարդը , ով գնահատում է ներկան  և ապրում է այօրվա օրով , միշտ էլ դեպի առաջ շարժվելու հնարավորություն ունի : Իսկ անցյալով ապրողը , այդպես էլ մնում է անցյալում ՝ սպանելով իր ներկան :

5 ամենահետաքրքիր մտքեր

1.   Առնետները չեն կարող ապրել առանց առնետավազքի :
2.   
Ապագան շշնջաց. << Ես Անցյալի բումերանգն եմ :
3.   
Ավանդությունը ճիշտ էր՝ մաքրությունը միշտ տուժում է :
4.   
Մեր  Մոլորակը բաղկացած է պահարաններից և լեռներից :
5. 
Միլիոնավոր տարիները չսովորեցրի՟ն, որ երազանքիդ գույնը չի կարող տարբերվել քո      գույնից :

 

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու, Հասարակագիտություն, Հոգեբանի ակումբ, Պատմություն, Գրականություն, Կենսաբանություն

Կորոնավիրուսային խուճապ

thumb_676_5e49515582682c044336bda2
Մենք բոլորս այսօր ականատես ենք մի խուճապի ,որը կապված է նոր վիրուսի ՝ կարոնավիրուսի տարածման հետ:Ոչ միայն Հայստանում, այլ նաև ամողջ աշխարհում:Բոլոր լրատվական միջոցները ասում են ,որ վիրուսը մեծ տարածում ունի,ամեն ինչ շատ վտանագվոր է , մահացության դեպքերը շատանում են և այլն:Բոլորը խուճապի են մատնվել, որը ավելի շատ է առաջացնում լարվածություն և իմունիտետը իջնում է:Իսկ մեզ այս պահին ամենից շատ հարկավոր է  իմունիտետի բարձր մակարդակ , որպեսզի կարողաանք դիմադրել վիրուսների դեմ: Այդ իսկ պատճառով պետք է սթրեսներից հեռու մնալ և պահպանել հանգիստ հոգեկան վիճակ:

Այս ամենի հետ կապված Ալեքսանդր Մյասնիկովը ասել է  << Ես շտապում եմ ձեզ հանգսատցնել:Իրականում այս բռնկումը այնքան էլ սպառնալից չէ ,քան այն ամենը,իչնը մենք տեսել ենք մինչև հիմա:Սա կառոնավիրուսի առաջին բռնկումը չէ:Այն ինչ նախկինում էր, նույնիսկ ավելի բարձր մահացության մակարդակ ուներ:Մենք գիդենք այլ տեսակներ ,որոնք տարածված են ոչ միայն Չինաստանում են , այլ նաև Մերձավոր Արևելքում , որտեղ բազմիցս հայտարարվել է պանդեմիա: Դա եղել է գրիպը, էրբոլա , զիկան, պոլեէմիլիտը:Սակայն որոշների մասին մենք նույնիկ չենք էլ լսել,չնայած ԱՀԿ-ը իսկապես հայտարարել էր արտակարգ իրավիճակ բազմաթիվ երկների համար:Ես չգիտեմ ինչո՞ւ և ո՞ւմ է պետք այսօրվա իստերիան,որովհետև իրականում կարոնավիրուսը այնքանել վարակիչ չէ:Դե ենթադրենք ,ավելի քիչ վարակիչ է ,քան կարմրուկը:Նա ունի ոչ այնքան բարձր մահացություն:Համարյա 2 ,նույնիսկ 3 անգամ ցածր է անցյալ կառոնավիրուսյան համաճարակների մահացության թվից :
Բժիշկը նաև ավելացրել է-<< Այո ,այն տարածվում է, այո այն նա դեռ տարածվելու է ,քանի որ աճում է վարակվածների թիվը և լարվածությունը:Բայց իրականում այն ռեալ  վտանգ չի ներկայացնում բնակչության համար:Դեռ,դեռ չի ներկայացնում:Ես համարում եմ ,որ սա պետք է ընդունել որպես մարզում հետագա համաճարագների համար:Քանի որ համաճարակները անկսակած դեռ լինելու են և  ընդանուր առմամբ , կներեք , ԱՆՎՏԱՆԳ կառոնավիորսի հետ համեմետած , քանի որ մահացությունը կազմում է ընդամենը 5 % ,վախենամ որ ավելի վտանգավոր կլինի մուտացիա ապրած խոզի գրիպը քան սա  :Եկեք սա դիտարկեն , որպես փորձ : >>
Ալեքսանդր Մյասնիկովը վերջում ավելացրել է ,որ այս փորձությունը մենք չկարողացանք հախթահարել առաջինօրերի ընթացքում , քանի որ պատրաստ չէինք դրան և մեզ մնում է միայն սպասել վիուսի ինքնաանհետացման ,որը իր կարծիքով մի քանի ամսից տեղի կունենա: Նաև ավելացրել է ,որ համաճարակը շատ վտանգավոր է բնակչության համար ,սակայն ոչ հիմա:

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու, Հասարակագիտություն, Պատմություն, Գրականություն

(Տիգրան Հայրապետյան)Անապատի հազար տարի-Վերլուծություն

Տիգրան  Հայրապետյանը հայ քաղաքագետ էր , լրագրող, հասարակագետ, միջազգայնագետ-վերլուծաբան։ Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում: Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Այժմ մեծ համբավ ունեն նրա հեղինակային գրքերը և հոդվածները:Նշեմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանը կրում է հենց Տիգրան Հայրապետյանի անունը: Տիգրանը` որպես քաղաքագետ, իր գրեթե բոլոր վերլուծություններում առաջնային է համարում հասարակության դերն ու նշանակությունը` արժևորելով անձին, անհատին՝ որպես գործիչ:Հորդորում է լինել միասնական ,ձևավորել առողջ և ակտիվ հասարակություն և <<ձեռքերը լվանալ>>- ու և «թղթյա շերեփ»-ի սինդրոմին վերջ տալ: Չնայած, որ նա գրել է մի քանի տասանամյակ առաջ, միևնույն է իր յուրաքանչյուր ակնարկ ,հորդոր, առաջարկ, վիջակի նկարագրություն համարվում է արդի: Տիգրան Հայրապետյանը իր հոդվածներում առաջարկում է հասարակական և քաղաքական խնդիրների պարզ լուծումներ:

Եկեք դիտարկենք Տիգրան Հայրապետյանի աշխատություններից մեկը՝ <<Անապատի հազար տարի>> -ն և փորձենք հասկանալ թղթին հանձնված հիմնական գաղափարը:

2ff4f3066fe30e95
Հոդված՝ <<Անապատի հազար տարի>>

Հազար տարի է, ինչ անցել է մի պետության ոչնչացումից, որը արդեն վերականգնվել է, բայց ոչինչ չի փոխվել: Այն դարձյալ անապատի է նման: Պետությունը սնուցում չի ստանում և ոչնչանում է իր բուսականությունը՝ վերածվելով անապատի: 21-րդ դարում Պիղատոսի հետրևորդները շատ են: «Ձեռք լվանալ»-ը կարծես թե դարձել է մասնագիտություն ,որը այս աշխարհում ոչ մեկին անգործ չի թողնի և գրկաբաց կընդունի աշխատանքի,նունիսկ առանձ բարձրագույն կրթության:Դրա համար շատ բան հարկավոր չէ,ընդամենը «թքած ունենալու նուրբ արվեստը» ,որը նույնիսկ գրքերում են սկսել սովորեցնել:Կարելի է ասել՝ ակտիվորեն քարոզում են անտարբերություն,ինչպես քրիստոնեությունն էին քարոզում դարեր առաջ:Սակայն այն դարերում նորարարությունը՝քրիստոնեությունը, ոչ բոլորի կողմից էր ընդունվում և արժանանում էր հալածանքների հարյուրավոր տարիներ շարունակ:Իսկ այժմյան նորարարությունը,որը չի կարելի սրբությամբ և մաքրությամ համեմատել քրիստոնեության հետ, մարդիկ  ձեռքերը պարզած դիմավորում են այն: Ձեռնտու է, այս է խնդիրը: Ձեռնտու է լվանալ ձեռքերը և ոչնչին չխառնվել: Չէ՞ որ, եթե ձեռքերը չլվանան, ապա  գործելու անհրաժեշտություն է ծագելու: Իսկ մարդիկ միշտ էլ էությամբ ծույլ են եղել: Անգամ շունս է ալարում բազմոցից ընկած գնդակը բարձրացնել: Բայց կենդանին կարող է իրեն թույլ տալ ծույլ լինել, նա բանականություն չունի: Մարդիկանց և կենդանիների միակ գլոբալ տարբերությունը բանականության մեջ է: Բայց, այնուամենայնիվ, մարդիկ իրենց պահվացքով  փորձում են հերքել այդ տարբերությունը՝ ապահոգարելով իրենց պատասխանատվությունից: Մենք մեր հույսը պետք է դնենք մեր վրա, այլ ոչ թե բարեկամի, ծանոթի, գործընկերոջ կամ հարևան պետության վրա: Այստեղից էլ բխում է ապագա բոլոր խնդիրները՝ անձնական, պետական, քաղաքական: Յուրաքանչյուր անձ կարող է փոխել ամբողջ աշխարհը, միայն և միայն իր համարձակության և աշխատասիրության շնորհիվ: Միավորվել է պետք: Երբևիցե տեսել եք, թե ինչպես են մրջյունները իրենց բույնը շինում: Մեկը մյուսի ետևից, շարքով, կանոնով, մեծ սիրով, առանց նահանջելու  օրվա մեծ մասը գործում  են: Ճիշտ այսպես էլ դու կարող ես կառուցել քո բույնը՝ Հայաստանը: Մի տարվիր «թքած ունենալու նուրբ արվեստով», այն, այնումաենայնիվ, էլ արվեստ չէ: Արվեստ կարող է կոչվել այն գործունեությունը, որին հասնում են մեծ ջանք գործադրելով; Իսկ  թքած ունենալու համար  ձեզ հրակավոր միակ բանը դա շնչել- արտաշնչելն է:  Եթե կաս, կարող ես թքած ունենալ: Ոչ ջանք, ոչ հավատ, ոչ նպատակասլացություն, ոչինչ: Կերտիր քո երեխայի ապահով և անհոգ ապագան:Այսօրվա Հայաստանը մեր ձեռքերում է: Գործիր այսօր, որ վայլես վաղը:

 

 

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Պատասխանատվություն

Պատասխանատվությունը մարդու կարևորգայուն  բնավորության գծերից մեկն է:Մարդկային արժեքներից ամենագլխավորն է,որը մարդուն անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում:Պատասխանատվությունը  այն բնավորության գծերից մեկն է,որը ձեռք է բերվում կյանքի ընթացքում ,այլ ոչ թե ծնված օրվանից:Այս կարևոր,սակայն դժվարությամբ ձեռք բերվող բնավորության գիծը ,մենք փորձում են ձեռք բերել դեռ մանկուց:Լավագույն պատասխանատվության ուսուցիչը հանդիսանում է դպրոցը,որը մանկահասակ տարիքից  մեր մեջ այն արթնացնում է:Ոչ պատսխանատու լինելով,մեզ սպառնում է դժբախտ ապագան:Այն նման է փակ շղթայի:Քանի որ հենց պատասխանատվությունն է մարդու մեջ արթնացնում պարտականությունները և եթե մենք չլինենք պատասխանատու ապա չենք կատարի մեր դպրոցական պարտականությունները,որը կվերածվի անգրագիտության,անգիրագիտութհունը անգործության,անգործությունը աղքատության ,աղքատությունը հիվանդության,իսկ հիվանդությունը վախճանման:Այսպես կարելի է կործանվել ,չունենակով ընդամենը մեկ բնավորության գիծ:Ահա թե ինչքան կարևոր մարդկային արժեք է ներկայացնում իրենից պատասխանատվությունը:
Ամեն մարդ պատասխանատու է իր սեփական կյանքի համար,որովհետև նա է տնօրինում իր կյանքը և հետևաբար նա էլ պատասխանատու է իր կողմից կատարված ամեն քայլերի համար:Այսպիսով չափահաս դառնալով մենք մեծ պատասխանատվություն ենք կրում  մեզ վրա,հենց մեր սեփական կյանքի համար:Այ թե ինչի համար է կարևր այս բնավորության գիծը մանկահասակ տարիքից ձեռք բերել:Հենց պատասխանատվությունն է աշխարահռչակ մարդկան հաջողության գաղտնիքը:

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Ազատություն

Ազատությունը լայն հասկացություն ունի:Ազատությունը կարող է լինել խոսքի,իրավունքի կամ ընտրության:Բայց բոլոր դեպքերում էլ ազատությունը նշանակում է ինքնուրույն որոշումներ կայացնել և ազատ գործել:Հին ժամանակներից սկսած մինչ այսօր շատ տարբեր հետամնաց երկրներում,ցեղերում կամ ազգերում ազատությունը արմատախիլ են արել և մեկ անձի փոխարեն որոշումներ են կայացնում լիովին անծանոթ մարդիկ:Նույնիսկ Հայաստանում մինչ այսօր գործում է անազարտությունը,որւ նաև առաջ է բերում անարդարություն:Խնդիրը նրանում է,որ մարդկանց մեծ մասը հրաժարվում է պայքարել դրա դեմ և անարդարությունը կուլ տալով համակերպվում են այս դրության հետ:Այս ամենին համակերպվելը պայմանավորված է տարբեր հանգամանքների հետ:Մեկը վախենում է,իսկ մյուսին գուցե և ձեռք է տալիս այդ իրավիճակը: Երբեմնել ազատությունը  չարաշահում են խաղտելով դիմացինի և սեփական իրավունքները: Իրականում ամեն մարդ ազատ է ծնվում և ունի իրավունք ինքնուրույն կառավարել իր կյանքը:Ազատությունը այնպիսի բան է,որ պետք է չափի մեջ կիրառել ,քանի որ միքիչ ավել կամ պակաս այն կիրառելու դեպքում ստեղծվում են շատ անախերժեւթյեւններ:17-րդ դարի հոլանդացի իմաստասեր Բ.Սպինոզան ասել է <<Ազատ կանվանեմ նրան,ով ղեկավարվում է միայն գիտակցությամբ>>:Այսինքն ազատ լինելը միայն ազատ գործելը  չէ, այլ գիտակիցաբար կատարել քայլեր ,որոնք մենք ցանկանում են:Առաջնահերդ մեր միտքը պետք է ազատ լինի,որպեսզի մենք կարողանանք  ապրենլ ազատ:
Free-Yourself

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Հասարակությունը և մարդը

  • ի՞նչ է հասարակությունը
    business-people-silhouette-world-map-background-unique-high-detailed-silhouettes-featuring-beautiful-sexy-models-file-easy-36618991.jpg
    Հասարակությունը մարդկանց այն խումբն է,որի անհատները գտնվում են փոխադարձ և մշտական փոխհարաբերությունների մեջ:
  • մարդ- հասարակություն փոխազդեցություն. մա՞րդն է ազդում հասարակության վրա, թե հասարակությունը՝ մարդու
    Այս մասին ձևավորվել են շատ կարծիքներ և առաջ են բերվել բազմաթիվ վարկածներ:Սակայն մինչ օրս այդ հարցը հստակ պատասխան չունի:Գիտնականների մի մասը  կարծում են,որ հենց հասարակության մեջ է ձևավորվում մարդու զգացմունքները,հարաբերությունները միմիյանց նկատմամբ  և բնավորության գծերը :Այդ կարծիքն առաջ է քաշել էր  Դյուրկհեյմը:Նա իր վարկածը այպես է բացատրում,որ իսկզբանե նորածին երեխան չի կարողանում ծիծաղել և սովորում է ծիծաղել ընտանիքում իր մայրիկից,հայրիկից տատիկից կամ քրոջից,իսկ ընտանիքը ևս հասարակության մի մասնիկ է:Ստացվում է ,որ ծիծաղել մենք իսկզբանե չգիտենք և ծիծաղը ձևավորում է մեր մեջ հասարակությանը:Սա իր հիմնավորումներից մեկն է:Սակայն նա  ամբողջությամբ չի հերքում բնազդները,բայց  կարծում է որ մեծամասամբ հասարակությունն է ձևավորում մարդուն:
  • մարդու դերը հասարակության մեջ
    Յուրաքանչյուր անձ հասարակության մեջ զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է կոնկրետ գործառույթներ:Հենց մարդկանցից է հասարակությունը ձևավորվել:Ամեն մարդ կատարում է կարևոր և անփոխարինելի դեր հասարակության մեջ,առանձ որի հասարակությնը կփլուզվի: