Рубрика: Без рубрики, Գրականություն, Կարդում եմ

Կարդում եմ«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» — Ռեյ Բրեդբերի

14515863_1144796482242402_1046478209123614720_n
<<451 աստիճան ըստ Ֆարենհայթի>> Ռեյ Բրեդբերի 

Այս պատմվացքում Ռեյ Բրեդբերը ներկայացնում է մոտ ապագան:Բրեդբերին ապագան նկարագրել է որպես արժեքների դավաճանության աշխարհ, որտեղ հրշեջները հրդեհի մարման փոխարեն գրքեր են այրում։Ըստ Ֆարենհայթի` 451 աստիճանը այն ջերմաստիճանն է , որի դեպքում այրվում է թուղթը:Ահա թե ինչու է այս գիրքը այպես անվնավել :2061 թվականին մարդիկ ատում են այն ամենը, ինչը ժառանգել են և այդ իսկ կապակցությամբ նունիսկ կազմակերպում են  ատելության տոներ , որի ժամանակ յուրաքաչյուր անձ իրավունք ուներ պատռել հռչակավոր գքրեր , կտավներ  և ընդհանրապես մշակույթի վերաբերվող ամեն բան:
1924443Չէ որ գրքերը մարդկության << ամենամեծ չարիք>> -ն են, դրանք պետք է ոչնչացնել, իսկ դրանց հեղինակներին և ընթերցողներին պատժել և այրել իրենց տները, վտարել «երջանիկ» հասարակությունից ։ Մարդիկ դադարել են մտածել իրենց գլխով, նրանք սրբորեն հավատում են այն ամենին, ինչ իրենց թելադրում է կառավարությունը ՝ մի պահ չկասկածելով նրա ճշմարտացիության վրա: Արվեստը  արգելված է ։ Ուսուցումը դարձել է մակերեսային, և ամբողջ աշխարհը վերածվել է գոյատևման: Նույնսիկ մարդիկ իրենց տներում  չեն շփվում միմիյանց հետ , իսկ երեխաները պետք են միայն տահմը շարունակելու համար:Մարդկային կյանքը ամբողջությամբ չի գնահատվում :Ամբողջ աշխարհը ինչ-որ տեղ է շտապում , թռչում է ահռելի մեծ տեմպերով ՝ ավելի արագ և  արագ, որպեսզի ժամանակ չթողնի կանգ առնելու և  մտածելու համար : Բայց դեռ կան մարդիկ, որոնք կարող են գնահատել գեղեցիկը ։

Գլխավոր հերոսը՝ Մոնթագը, ով գրքեր այրողներից մեկն է, պատահական հանդիպելով իր հարևանուհի Կլարիսային,  սկսում է հասկանալ, որ այն աշխարհը, որը շրջապատում է նրան և հենց ինքը , բացառապես շատ սառն է և անզգայ: Հրշեջը սկսում է հասկանալ, որ ամեն ինչ այդպես չէ այս «երջանիկ» կյանքում: Այսպիսով փորձում է շտկել այդ իրավիճակը, լավ հասկանալով , որ արմատացած համատարած համաճարակը հեշտ չէ ոչնչացնել:
12965017_1156902640995068_1043878496_n
Հեղինակը ցանկացել է փոխանցել, թե որքան կարևոր է, որպեսզի կարողանանք զգալ, սիրել, ազատ լինել:Այս գիրքը ստիպում է մտածել այն մասին, թե ինչ է կատարվում մեր աշխարհում, քանի որ ըստ էության մենք ճիշտ այնպես, աստիճանաբար գնում ենք դեպի այն, ինչ նկարագրվում է գրքում:Այս գիրքը իրական անկեղծության և օգնության ճիչ է: Սարսափելի է, որ մի օր հենց այդպես էլ կլինի իրական կյանքում, որ հենց դրան է տանում այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում ։
Բրեդբըրին հավատում էր ինտելեկտուալ ազատությանը և այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր կարող էին ինչ-որ բան փոխել, հակառակ գնալ իրենց հասարակության մեջ ընդունված կործանարար միտումներին: Այսինքն, ինչ ուզում են անեն, ինչքան էլ սպառողական հասարակությանը կարողանան կառավարել, մեկ է, լինելու են փոքրաթիվ ինտելեկտուալները, որոնք ավանդած արժեքները ավանդույթի ուժով տանելու են ապագայի միջով:

Մեջբերումներ գրքից՝

горящая-бумага-png-

  • Աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։
  • Մի սպասեք փրկության ինչ-որ մեկից՝ լինի մարդուց, մեքենայից, թե գրադարանից։ Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, և եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը։
  • Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեին միմյանց: Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչություն չէին զգա:
  • Ամեն մի սերունդի հետ ծնվում են անհատներ, ովքեր հիշում են և հիշեցնում են մարդկության սխալները…
  • Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր… Մարդիկ չունեն իրենց դեմքը։

Автор:

...

Оставьте комментарий