Рубрика: Без рубрики, Պատմություն

«Նոր տարին տարբեր երկրներում»

Չինաստան 
Չինական Նոր տարին գարնան տոն է: Ամանորի այցը  որոշվում է լուսնի փուլերով: Եվ ամեն տարի նվիրված է 12 կենդանիներից մեկին:

Կարմիր գույնի առկայությունը հագուստների, տների և փողոցների զարդարանքների վրա պարտադիր է, և այն պետք է լինի շատ աղմկոտ: Հրավառության պայթյուններ ,պետարդաների պայթյունի ձաներ: Այս ամենը վախեցնում է չար ոգիներին և գրավում հաջողություն: Տները դատարկում են հին առառկաներից և կազմակերպում մաքրություն՝ երջանկության ճանապարհ ստեղծելով:

Когда и как встречают Новый год в разных странах. И почему вообще существует такая разница

Ճապոնիա

Ճապոնիայում Նոր տարին նշվում է ըստ Գրիգորյան օրացույցի: Տոնը սկսվում է դեկտեմբերի 25-ին և տևում է գրեթե մեկ ամիս: Ճապոնացիները զարդարում են տունը բամբուկե, սալորի և եղևնու ճոիղերիից պատրաստված կոմպոզիցիաներով: Աա խորհրդանշում է հարստություն, բարեկեցություն և սեր:

Ամանորի գիշերը ճապոնացիները միշտ այցելում են տաճարներ և աստվածներից խնդրում են երջանկություն և առողջություն: Եվ Ամանորի գիշերը նրանք միմյանց նվիրում են սպիտակ և վարդագույն գույներով բրնձով տորթեր: Այս գույները հաջողություն է բերում:
17759464be0787ec598f57199bcb01dd_1514662664-b

Հնդկաստան
Հնդկաստանում Նոր տարին ավելի հաճախ նշվում է, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Հնդկական ավանդական տարին ՝ Գուդի Պադվան, նշվում է մարտ ամսին: Շատ նահանգներում նրանք Նոր տարին նշում են ըստ այնտեղ ապրող ժողովուրդների ավանդական օրացույցների:

Ամենապայծառ  տոներից մեկը Բենգալայի Նոր տարին է ՝ Հոլին: Ներկերի փառատոնը տեղի են ունենում գարնան սկզբին: Առաջին երեկոն այրվում է Խոլիկ աստվածուհու  խրտվիլակը և անասունները քշում են կարկի միջով, քայլելով ածուխներով: Եվ հետո սկսվում են զվարճալի տոնը:Նրանք գունավորում են միմիյանց գունեղ ներկերով:
090718_063652_e1f68a072b57d90659ed266ee3ab0df4

Թարգմանության համար վերցված նյութը՝ Когда и как встречают Новый год в разных странах.

Рубрика: Без рубрики, Պատմություն

Նախագծային ընթերցանություն

  • «Ծաղկած փշալարեր»/Գուրգեն Մահարի/- ներկայացնել Գուրգեն Մահարուն, նկարագրել ժամանակաշրջանը, մոտ 20 նախադասությամբ ներկայացնել քո կարծիքը, ծնողներից պարզել, ձեր ազգականների, հարազատներից ովքեր են այս ժամանակաշրջանի զոհը դարձել:

Իմ կարծիքով այս վեպը շատ խորիմաստ էր, փոքր ինչ էլ նաև հուզիչ, որովհետև այս պատմվածքում նկարագրվում ր այն տանջանքները ,որոնց միջով անցել են շատ շատերը, այդ թվում և Մահարին: Երևանի բանտում հավաքվել էին նշանավոր մարդկանց, նրանց ծեծում էին, այդ ամենին հետևում էր մի նպատակ, որն էր մեղայական կորզումը: Աբսուրդայինն այն էր, որ բանտում գտնվողներից շատերը անվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներ էին: Բայց իսկական տանջանքները դեռ առջևում էին: Դատապարտյալներին ուղարկում էին հյուսիս, նրանք տեղափոխվում էին հատուկ գնացքներով, որոնք ունեին վանդակապատ պատուհաններ և դռներ: Սովահար դատապարտյալներին տալիս էին աղի ձուկ, արգելելով ջուր խմել: Նրանք տեղավորվում են Սիբիրում, ինչ-որ ճամբարում: Մարդիկ, ովքեր, մինչ այս զբաղվել էին իրենց առօրյա գործերով, գրքեր էին գրել, արվեստի գործեր ստեղծել, այժմ ամառ – ձմեռ զբաղված են ծառահատությամբ:  Շատերը մահանում են և այդպես էլ մնում ընդարձակածավալ փշատերև անտառային տարածքում: Հսկիչները ամեն կերպ նվաստացնում, ստորացնում էին, նրանց կյանքը էլ ավելի դժոխքի վերածելով:Աշոտ դային  համոզում է պետերին, որ ճամբարում կարելի է բրուտագործական արհեստանոց ստեղծել, և ստացված աշխատանքները վաճառել: Նա դառնում է ղեկավար, շատերին իր մոտ վերցնում աշխատանքի, փրկելով անտառահատման դաժան աշխատանքից: Մահարին ևս տեղ է գտել այդ արհեստավորների թվում: Արհեստագործների մեջ կար մի գերմանուհի կին ՝ Լյուդմիլա Շարթը, նա տաղանդավոր քանդակագործ էր, կրթությունը ստացել էր Բեռլինում, նրան սիրահարվում է կառք վարող մի ադրբեջանցի, որի անունը Մամո էր: Սակայն նրանց սիրավեպը տխուր ճակատագիր ունեցավ: Հերթական ստուգումների ժամանակ պարզվեց, որ Լյուդմիլան հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Հղի կալանավորները այդ հիվանդանոցում ծննդաբերում էին և եթե երեխան ողջ էր մնում, նրան համարակալում էին և հանձնում հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին ուրիշ ճամբար: Իսկ եթե երեխան մահանում էր, մորն ուղարկում էին նույն ճամբարը, որտեղ հայրն էր: Մամոյի ու Լյուդմիլայի երեխան մահացավ. Լյուդմիլան վերադարձավ բրուտանոց, որտեղ էլ կերտեց իր երեխայի կիսանդրին:

Рубрика: Без рубрики, Երկրաչափություն

Իմ տոնածառի մակերեսը

Նախագծի տևողությունը՝
15․12-20․12․2019
Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ
Նախագծի ղեկավար՝ Լուսինե Ներսեսյան

Նախագծի նպատակը

  • Ուսումնասիրել երկրաչափական պատկերները և դրանց մակերեսները

Նախագծի նկարագիրը։ Առաջադրվող խնդիրները

**Ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

  • Զուգահեռագիծ, շեղանկյուն, եռանկյուն, սեղան երկրաչափական պատկերները
  • Զուգահեռագծի, շեղանկյան, եռանկյան, սեղանի մակերեսները

**Քննարկել առաջադրանքներ թեմայի վերաբերյալ

**Պատրաստել եղևնի հայտնի երկրաչափական պատկերներից և հաշվել այդ եղևնու ընդհանոր մակերևույթի մակերեսը։

Արդյունքը՝

Նոր գիտելիքներ, որոնք սովորողները կիրառելու են երկրաչափության ուսումնասիրության ընթացքում։

1